Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և նրա ներկայիս զուգընկերուհի Ֆրանչեսկա Պասկալեն կարող են ամուսնանալ հունիսին: Այս մասին հայտնում է TMNews-ը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զույգը կարող է պսակադրվել երկրի հարավային Կամպանիա տարածաշրջանի Իսկյա կղզում:
Բեռլուսկոնին, ով այս տարի կդառնա 78 տարեկան, արդեն տևական ժամանակ հանդիպում է 28-ամյա Ֆրանչեսկայի հետ: Նշանադրության մասին զույգը հայտարարել էր 2011-ի Ծննդյան տոներին:
Ֆրանչեսկայի հետ ամուսնությունը մեդիամագնատի համար կլինի երրորդը:
Ֆրանչեսկան ծնվել է Նեապոլում, 1985 թվականին: Սկզբում եղել է Բեռլուսկոնիի դուստր (առաջին ամուսնությունից) Մարիաննայի ընկերուհին: Նա ղեկավարել է նաև Նեապոլում նախկին վարչապետի երկրպագուների ակումբը, այնուհետև սկսել աշխատել Բեռլուսկոնիի նախընտրական շտաբում:









































