Ուկրաինա մեկնած ԵԱՀԿ ռազմական դիտորդներին թույլ չեն տվել մտնել Ղրիմի ինքնավար հանրապետության տարածք: Ինչպես հաղորդում է Delfi.lt կայքը, այս մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը:
Արտգործնախարարը հույս է հայտնել, որ ի վերջո կհաջողվի պայմանավորվել Ղրիմի ղեկավարության հետ դիտորդներին հանրապետության տարածքը թողնելու հարցով: Լինկյավիչյուսի խոսքերով՝ տեղի իշխանություններն այդքան էլ հետևողական չեն հաստատում այլ կազմակերպությունների հետ կապ հաստատելու հարցում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ երկրներն Ուկրաինա ռազմական դիտորդներ ուղարկելու որոշում են կայացրել երկրի իշխանությունների խնդրանքով: Ընդհանուր առմամբ Ուկրաինա իրենց ներկայացուցիչներին որոշել են ուղարկել 18 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան: Առաքելությունն առայժմ նախատեսված է մեկ շաբաթի համար (մարտի 5-12):









































