Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը հայտարարել է, որ որևէ տվյալներ չունի ուկրաինացի փախստականների՝ Ռուսաստան հոսքի մասին, որոնց հղում է արել Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն՝ որպես ռուսական զորքերի մուտքի թույլտվության պատճառ: Այս մասին փոխացնում է BBC-ն:
Նյու Յորքում կայացած ճեպազրույցում ՄԱԿ-ի մամլո քարտուղար Մարտին Նեսիրկին հայտարարել է, որ փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը չի նկատել Ուկրաինայի բնակչության որևէ զանգվածային կամ արտասովոր տեղաշարժ:
Ուկրաինային սահմանակից ռուսական տարածաշրջանների իշխանությունները նույնպես հայտնել են Ուկրաինայի բնակիչների հոսքի մասին:








































