ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը այսօր կազմակերպել էր ներդրումային համաժողով՝ «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում: Համաժողովի մյուս կազմակերպիչը Եվրապալատն էր: Նպատակն էր՝ ամրապնդել եվրոպական և հայկական ձեռնարկությունների և գործարարությանն աջակցող կազմակերպությունների միջև համագործակցությունը: Համաժողովի շրջանակում երկու կողմերը հնարավորություն ունեցան քննարկելու ներդրումային ծրագրեր:
Փորձագետներն էլ ներկայացրին ԵՄ-ի և Հայաստանի գործարար մթնոլորտը, ազատ տնտեսական գոտու հնարավորությունները:











































