Պեկինում ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի երկրորդ նստաշրջանը, որը կտևի 9 օր, կքննարկի 2014թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Չինաստանի գերագույն օրենսդիր մարմնի շուրջ 3000 պատգամավորները կքննարկեն երկրի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի հաշվետու զեկույցը, կհաստատեն բյուջեն և կլսեն Գերագույն ժողովրդական դատարանի և Գերագույն ժողովրդական դատախազության հաշվետվությունները:
Կեցյանի հաշվետվության համաձայն՝ 2014թ. Չինաստանը պաշտպանության վրա կծախսի շուրջ 132 միլիարդ դոլար, ինչը 12.2%-ով գերազանցում է 2013թ. ցուցանիշը:
Չինաստանի ռազմական ծախսերի մեծացումն առաջացնում է մի շարք պետությունների անհանգստությունը, մասնավորապես նրանց, որոնք տարածքային տարաձայնություններ ունեն Պեկինի հետ: Չինաստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ ռազմական ծախսերը մեծանում են տնտեսական հնարավորությունների աճին զուգահեռ:





































