Tuesday, 30 04 2024
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել

Ամուլսարը ԱՄՆ-ի ամենամեծ և կնճռոտ խնդիրն է տարածաշրջանում. ՀՀ ԱԳ փոխնախարար

Վաղը Երևանում տեղի կունենա Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստը, հայկական միջգերատեսչական խումբը կղեկավարի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Գ. Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին է՝ ներկայացուցչական բավականին մեծ կազմով և փոփոխված ձևաչափով: «Ռազմավարական երկխոսության ձևաչափը մեզ թույլ է տալիս արդեն որպես գործընկերներ և ոչ թե որպես նվիրատու և ընդունող երկիր խոսել համաշխարհային քաղաքական խնդիրների, տարաբնույթ հարցերի շուրջ»,- նշեց մեր զրուցակիցը:

Գ. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Վաշինգթոնը չի շտապում գանահատել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի կարծիքով՝ ԱՄՆ-ում մենք լոբբինգ չունենք:

Հաշվի առնելով երկարամյա դիվանագիտական աշխատանքը ԱՄՆ-ում, Ամուլսարի խնդիրն ինչպիսի՞ խնդիր է ԱՄՆ-ի համար. անդրադառնալով այս հարցին՝ Գ. Հովհաննիսյանն ընդգծեց. «Ամուլսարի խնդիրը ԱՄՆ ամենամեծ և ամենակնճռոտ խնդիրն է տարածաշրջանում, որովհետև սա անմիջապես վերաբերում է Միացյալ նահանգների բիզնեսին, իսկ Միացյալ Նահանգները բիզնեսի երկիր է, որտեղ բիզնես շահերը ավանդաբար գերակա դիրքում են, և ցանկացած ադմինիստրացիա իր գլխավոր գործառույթներից մեկը համարում է ամերիկյան բիզնեսի պաշտպանությունը և առաջխաղացումը: Այս առումով Ամուլսարը բավականին մեծ խնդիր է: Ամերիկյան կառավարությունը բավականին համբերատար և ըմբռնումով է մոտենում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որովհետև ազատականացման, ժողովրդի կամքի դրսևորման պայմաններում կառավարությունը չի կարող հաշվի չնստել հանրության բավականին ազդեցիկ մի մասի կարծքի հետ: Բայց հուսով եմ, որ խնդիրը հանգուցալուծում կունենա, այս պահին բավականին կնճռոտ խնդիր է մեր օրակարգում: Փորձագիտական նոր գնահատական է ակնկալվում առաջիկայում, հուսով եմ, որ այն սպառիչ պատասխան կտա թե՛ մեզ, թե՛ ամերիկյան կողմին, և կկարողանանք բարեկամական, գործընկերային հունի մեջ լուծել այս տարաձայնությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում