ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտագաղթը Հայաստանում միշտ էլ եղել է, քանի որ Հայաստանում միշտ եղել է ավել աշխատուժ: Առավել ևս՝ ԽՍՀՄ փլուզումից հետո աշխատուժի ավելցուկը մեծացավ:
«Բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ այդ նույն հայ քաղաքացին, որ աշխատում է դրսում, զարգացնում է ուրիշի երկիրը, ուրիշի երկրի բյուջեն: Այս բոլորը հասկանալի է, և մենք էլ համապատասխան քայլեր ենք իրականացնում, ինչից մեկն էլ էժան վարկերն են, որ գյուղատնտեսությունը, մանր ու միջին բիզնեսը զարգանան: Հակառակ դեպքում մարդը ընտանիք պահելու անհրաժեշտություն ունի և տեսնելով, որ Հայաստանում չի կարողանում պահել՝ մեկնում է արտագնա աշխատանքի»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը:









































