Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Ո՞ւմ բահն է Նալբանդյանի ձեռքին

Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելում է Ժնև, որտեղ երկօրյա այցի ընթացքում նախատեսված է նրա ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը: Մարտի 7-ին Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի և ելույթ կունենա Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվում է անցյալ տարի Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Սա երևի թե Ժնև կատարելիք նրա այցելության ամենահետաքրքիր դրվագն է: Ինչպես հայտնի է, Շվեյցարիան հանդիսանում է հայ-թուրքական հարաբերությունների միջնորդը, և այդ երկիրը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ վերհաստատում է միջնորդության իր պատրաստակամությունը: Դրանից հետո կարճ ժամանակում Շվեյցարիա այցելություններ կատարեցին Նալբանդյանը և ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Այդ ֆոնին հայ-թուրքական սահմանի վերաբերյալ տեղեկատվական մի քանի հետաքրքրական թողարկում արեցին թուրքական լրատվամիջոցները` այդ թվում պաշտոնական Անկարային հղումներ կատարելով, կապված հայ-թուրքական սահմանի հետ և ակնարկելով սահմանի բացման ենթատեքստ պարունակող գործողությունների մասին: Երևան եկավ Ահմեդ Դավութօղլուն` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների հավաքին: Նրան այստեղ Սերժ Սարգսյանը չընդունեց, սակայն ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների թեման միջազգային քաղաքականության մեջ 2015-ին ընդառաջ թեժանալու է:

Եվ այսօր այս թեմայի կապակցությամբ, այսպես ասած, յուղի դեր կարող են կատարել Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները, որտեղ Թուրքիան ակնհայտորեն ցանկանում է լինել կարևոր դերակատարներից մեկը և ակնհայտորեն ունի բավական լուրջ հավակնություններ: Այստեղ, իհարկե, Նալբանդյանի այցը Ժնև շատ հետաքրքրական է դառնում: Երևանը Ժնևի միջոցով հաղորդակցվում է Թուրքիայի հետ: Եվ հարց է առաջանում, թե այս դեպքում արդյոք ինչ-որ մեկը Երևանի միջոցով փորձո՞ւմ է Թուրքիայի հետ հաղորդակցվել: Այստեղ, ըստ ամենայնի, հավանական թեկնածուն Ռուսաստանն է: Եվ այն պատճառով, որ Երևանը առանց Ռուսաստանի կես քայլ անգամ չի անի արտաքին քաղաքականության մեջ սեպտեմբերի 3-ից հետո, և այն պատճառով, որ Թուրքիայի հետ տարատեսակ շրջանցիկ ուղիներով հարաբերվելու կարիք ունի Ռուսաստանը, որովհետև Արևմուտքի և Թուրքիայի դիրքորոշումները Ղրիմի հարցում զգալիորեն ներդաշնակ են, համենայնդեպս ավելի, քան Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումները:

Մյուս կողմից, սակայն, պետք չէ բացառել, որ այս իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների խթանումով Արևմուտքը փորձում է, այսպես ասած, մերկացնել Ռուսաստանի թիկունքը Կովկասում: Այսպես թե այնպես, ամենագլխավորը հարցը այստեղ այն է, թե ինչ է հետապնդում այստեղ Հայաստանը, այսինքն` ո՞րն է լինելու Հայաստանի շահը այստեղ, որպեսզի վերջում չստացվի, որ Հայաստանին հերթական անգամ խաղարկել են գնդակի նման և դեն նետել: Դժբախտաբար, քիչ են հիմքերը կարծելու, որ այս անգամ գոնե այդպես չի ստացվի: Այդ հիմքերը գրեթե բացակայում են, քանի դեռ Հայաստանը ինքնամոռաց կերպով զբաղված է Եվրասիական միության համար հիմքեր փորելու քրտնաջան գործերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում