Friday, 26 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար

Արդեն ապացուցել ենք, որ Ռուսաստանի ընկերն ու բարեկամն ենք, հաճոյանալու ժամանակն անցել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում հայ -ռուսական հարաբերությունների որակն այս փուլում։ Վերջերս շատ են հնչում մեկնաբանություններ, թե Հայաստանի իշխանությունները վարում են Մոսկվային հաճոյանալու և անընդհատ արդարանալու քաղաքականություն։ Արդյոք կա՞ այդպիսի տպավորություն։

Շատ կարևոր է հարաբերությունները կառուցել ազնիվ պայմաններով։ Եթե քեզ հետ ազնիվ չեն, այդ հարաբերությունները պետք է խզել, և կապ չունի, թե որ երկրի մասին է խոսքը։ Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ մի երկրի հետ հարաբերությունները կարող են լավ լինել, իսկ վաղը խզվել՝ նայած թե այդ պահին շահն ու իրադրությունը ինչպես են դասավորվում։ Մենք ինքներս մեզ հարց տվե՞լ ենք՝ Ռուսաստանը մեզ հետ ի՞նչ քաղաքականություն է վարում, ինչպե՞ս է դիրքավորվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, արդյոք իր համար առաջնայինը իր ռազմավարական դաշնակից Հայաստա՞նն է, թե՞ այլ շահեր է  հետապնդում։ Կարծում եմ՝ հարաբերությունները պետք է կառուցել հավասարը հավասարի սկզբունքներով, ինչն այսօր այդքան էլ տեսանելի չէ։ Հաճոյանալու և խաղ խաղալու քաղաքականությունը մեզ համար շատ  մեծ սխալ կլինի,  մենք այլևս դրա ժամանակը չունենք։ Եթե Հայաստանը տեսնում է, որ Ռուսաստանը ոտնահարում է իր շահերը, համագործակցում է իր թշնամիների հետ, պետք է պարզ այդ մասին խոսել։ Մենք ապացուցել ենք, որ Ռուսաստանի ընկերն ենք, բարեկամը, այլևս հաճոյանալու անհրաժեշտություն չկա։

– Կարծում եք՝ Հայաստանի իշխանություններն արդեն ընկալվո՞ւմ են Ռուսաստանում։ Խնդիրը կարծես որոշ կադրերն են, որոնք նախկինում եղել են քաղհասարակության ներկայացուցիչներ և ֆինանսավորվել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, այդ մասին  վերջերս խոսեց նաև վարչապետը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

Մենք չպետք է նայենք, թե Ռուսաստանն ում է ընդունում, ում՝ ոչ։ Պետք է աշխատանք տանել, ճիշտ է՝ այդ երիտասարդները փորձ չունեն, չեն վարում այն քաղաքականությունը, որ վարել են նախկինները, և դա լավ է, որովհետև ժողովուրդը նրանց դրա համար չի պատվիրակել։ Ռուսաստանի որոշ  դեմքեր կամաց-կամաց պետք է սովորեն դրան։ Հայաստանը հիմա տանում  է իր շահերից բխող քաղաքականություն, ու բոլորը պարտավոր են համակերպվել դրան, Հայաստանը չպետք է  Ռուսաստանից հարցնի՝ ում կարող է նշանակել այս կամ այն պաշտոնում, այդ ժամանակները վաղուց արդեն անցել են։ Մինչև հիմա Մոսկվան սովոր էր ասել՝ մեր երկիրն է, ում կուզենք՝ կնշանակենք։ Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ նախկին պաշտոնյաները բոլորը Ռուսաստանի քաղաքացիություն ունեին, դա ի՞նչ աբսուրդ էր։

Ակնհայտ է, որ Մոսկվային այնքան էլ դուր չեն գալիս Հայաստանում տեղի ունեցող զարգացումները Մարտի 1-ի գործով, մենք անընդհատ ռուսական տարբեր հեռուստաալիքներով դրա ականատեսն ենք լինում։ Ի՞նչ սպասել հայ-ռուսական հարաբերություններում գործի քննության ավարտից հետո։

– Ոչ մի վտանգ սպասել պետք չէ։ Ամեն ինչ կախված է մարդուց, Ռուսաստանում կան մարդիկ, որոնք սովոր էին աշխատել նախկինների հետ՝ անձնական, ֆինանսական, ինչու չէ՝ նաև կոռուպցիոն հարաբերություններ։ Հիմա երբ լսում եմ Քոչարյանի ու մյուսների փաստաբաններին, զարմանք եմ ապրում՝ մարդիկ երկրից արտագաղթեցին, մարդկանց գցեցին բանտեր, նրանց այն ժամանակ պաշտպանողներ չկային։ Օրենքից ոչ ոք չէր խոսում, չգիտեին օրենքի միջազգային կառույցների տեղը։ Մարդկանց բիզնեսը խլում էին, ստիպում արտագաղթել, ո՞վ էր այդ մարդկանց պաշտպանում, այդ մարդիկ նույնիսկ դատապաշտպանի փող չունեին, հիմա նրանց որտեղի՞ց այսքան գումար, որ տասնյակ փաստաբաններ են պահում, ոչ ոքի մեջ հարց չի՞ առաջանում։ Որ ժամանակին մարդկանց ծեծում ու բանտեր էին գցում՝  միջազգային նորմեր չէին խախտվում, իսկ հիմա տեսեք՝ խախտվում են, դիմում են Ռուսաստանին ու Եվրոպային՝ եկե՛ք մեզ փրկեք։

– Ինչո՞ւ է Ռուսաստանն ատամներով պահում Մարտի մեկի գործում առանցքային դերակատարություն ունեցող Միքայել Հարությունյանին։

– Մի անգամ այդ հարցն արդեն մեկնաբանել եմ, չէի ցանկանա կրկնել, բայց կլինի Միքայել Հարությունյանը, թե Պողոսյան Պողոսը՝ եթե Ռուսաստանի քաղաքացի է, նրանք իրավունք չունեն հանձնելու։ Այս դեպքում թող քննչական մարմինները գային, Ռուսաստանի հետ պայմանավորվեին ու տեղում քննեին։ Պետք է պատասխան տա այն մարդը, ով իմանալով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է՝ նրան նշանակել է  պաշտպանության նախարար։ Ի՞նչ իրավունքով է Ռուսաստանի քաղաքացուն նշանակել պաշտպանության նախարար։ Հիմա դնել ու ասել, որ Ռուսաստանը չի հանձնում՝ ճիշտ մոտեցում չեմ համարում։ Նշանակողները պետք է պատասխան տան, կոպտագույն սխալ է թույլ տրվել, որը հիմա Ռուսաստանի վրա բարդել պետք չէ։ Ռուսաստանն իր քաղաքացուն չի հանձնելու, պետք է փաստերով խոսել ու պահանջներն այլ տեղ ներկայացնել։ Եթե Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի չլիներ, մեծ հաճույքով կհանձներ։

– Ակնհայտ է, որ Ռուսաստանի ղեկավարությունը յուրային է համարում Քոչարյանին, ու մի փոքր բարդ է պատկերացնել, որ նրա կալանավորումը որևէ անդրադարձ չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

– Ես կարծում եմ՝ կոնկրետ արձագանքներ չեն լինի, այսինքն՝ պաշտոնյաները կտրուկ չեն արձագանքի, կխոսեն նյութական շահ հետապնդող փորձագետներն ու այդ կարգի մարդիկ։ Բնական է, որ Քոչարյանը յուրային է, ստրատեգիական նշանակություն ունեցող բոլոր օբյեկտները հանձնել է Ռուսաստանին, ինչո՞ւ պետք է յուրային չլիներ։

– Հիմա ստացվում է՝ այդ պատճառով էլ Փաշինյանը Մոսկվայի «սրտով չէ»։

Այո, բայց նույնիսկ Քոչարյանի հանձնածով Ռուսաստանը մեծ հաշվով ոչինչ չի շահել։ Պարզ է,  որ նախկինները ավելի  հարմար էին Ռուսաստանի համար, նրանք հաշվի էին նստում Ռուսաստանի ղեկավարի հետ, ու տվյալ արձագանքները հենց դրա հետ են կապված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում