Thursday, 11 06 2026
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

Պիցայի սպառումն ու սպառվող Հայաստանը

Մինչ աշխարհը փորձում է գլուխ հանել Ուկրաինայի իրադարձություններից և հանգուցալուծել պայթյունավտանգ, նախապատերազմական վտանգը, մենք՝ հայերս, շարունակում ենք աշխարհում մեր գլուխը պահել և հանել այն ամենաանսպասելի տեղերից: Ահավասիկ, «Օսկարի» մրցանակաբաշխության գրեթե գլխավոր հերոս է դարձել հայ տղան՝ Էդգար Մարտիրոսյանը, որը պիցայի առաքիչ է: Ինչպես ասում են՝ ճիշտ պահին ճիշտ տեղում:

Եվ երևի թե հենց այս պատճառով է, որ Հայաստանի հասարակությունը ենթագիտակցական ինչ-որ ազդակներով, արյան ինչ-որ գենետիկ կապով կամ կանչով չափազանց բուռն վերաբերմունք դրսևորեց «Օսկարի» մրցանակաբաշխության և արդյունքների հանդեպ՝ դրանք քննարկելով սոցիալական ցանցերում այնպես, կարծես Հայաստանի ապագան ու ճակատագիրը ոչ թե Ուկրաինայում գերլարվող Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների տիրույթում էր, այլ «Օսկարի» ժյուրիի ձեռքին: Ու սա իսկապես շատ խորհրդանշական է, այն իմաստով, որ Հայաստանն էլ այսօր վերածվել է միջազգային քաղաքականության մեջ պիցայի մի առաքիչի:

Պիցա առաքելը ամեևին վիրավորական կամ նվաստացուցիչ բան չէ կյանքում: Բոլոր աշխատանքներն էլ պատվաբեր են, երբ դրանք կատարվում են ազնվորեն և բարեխղճորեն: Խնդիրն այն է սակայն, որ միջազգային քաղաքականության մեջ պիցա առաքող լինելը ոչ միայն պատվաբեր չէ, այլև խիստ վտանգավոր է:

Բայց Հայաստանի այդ կարգավիճակը ձեռք է բերել ներքին լեգիտիմություն՝ ըմբռնումով ընդունվելով և՛ իշխանությունների, որոնք այդ քաղաքականության հեղինակներն են, և՛ ոչ իշխանական հայտարարված հիմնական քաղաքական ուժերի շրջանում: Արդյունքում, աշխարհում տեղի են ունենում լրջագույն գործընթացներ, որոնց հետևանքները, անկախ ամեն ինչից, էապես ազդելու են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրա, իսկ Հայաստանը լուռ է, ոչ մի շշուկ, միայն ռուսական պրոպագանդայի հայաստանյան պրոյեկցված քաղաքականություն: Եվ այս առումով էլ հատկապես հատկանշական է և էլ ավելի խորհրդանշական, որ Էդգար Մարտիրոսյանը, դառնալով շոուբիզնեսի օրվա հերոսը, ոչ թե հայաստանցի է, այլ Մոսկվայից:

Իհարկե, կարելի է նույնիսկ առաջընթաց համարել այն, որ հայկական գործոնն աչքի է ընկնում Մարտիրոսյանով, որովհետև, ի վերջո, չմոռանանք, որ կա Քարդաշյանը, և վերջին շրջանում կարծեք թե հենց Քարդաշյանն էր վերածվել հայկական արտաքին քաղաքականության գործիքի, հայ-թուրքական հարաբերությունների և Ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառումներով: Դե ինչ, Քարդաշյանը չարքաշ աշխատանք կատարեց թուրք-ադրբեջանական լոբբինգի դեմ, հիմա մի փոքր դադարի և պիցա համտեսելու ժամանակն է:

Իրականում այս ամենը որքան էլ առերևույթ զավեշտալի, այդուհանդերձ, բավական տխուր իրականություն է խորքում: Տխուր՝ իհարկե մեղմ ասած, որովհետև այն գործընթացները, որ տեղի են ունենում աշխարհում և մեր շուրջը, այն ռեսուրսները, որ դաշտ են նետում թուրքերն ու ադրբեջանցիները, այն հակահայկական քայլերը, որ կատարում է մեր ռազմավարական գործընկեր հռչակված Ռուսաստանը, պահանջում էին համաշխարհային լրահոսում հայկական որակապես և բովանդակային այլ ներկայացվածություն, քաղաքական նախաձեռնություն և նախանձախնդրություն, քան քարդաշյանները կամ «Օսկարի» «պերերիվը»:

Եվ այս հարցում թիվ մեկ պահանջատեը պետք է լիներ Հայաստանի հասարակությունը, որովհետև սեղանին Հայաստանի ու Ղարաբաղի ճակատագիրն է: Բայց Հայաստանի հասարակությունը վերածվում է այս ամենի թիվ մեկ սպառողի: Իսկ զուգահեռ սպառվում է Հայաստանի անվտանգությունը, Հայաստանը վեր է ածվում մի դեկորի, որի համար արդեն ոչ թե պայքարում են, այլ որը կարող է իր իներտության, սուբյեկտայնության տոտալ հրաժարման արդյունքում հայտնվել նույնիսկ խանգարողի դերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում