Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Քոչարյանն ինքն է կրում եղած ողբերգության պատասխանատվությունը. աներկբա է, նա պետք է պատասխան տա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «7-ի» գործով նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը։

Պարոն Ոսկերչյան, աշնանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից  Ձեր գանգատի հիման վրա վճիռ հրապարակվեց, որում արձանագրվել էին Ձեր իրավունքների ոտնահարման դեպքերը։ Դիմե՞լ եք արդեն Վճռաբեկ դատարան, որպեսզի Ձեր նկատմամբ արդարացման որոշում կայացվի։

– Այո, դիմել եմ, արդեն  նիստ եղել է, բայց վճիռ դեռ չի կայացվել։ Իմ պաշտպանը ինձ տեղեկացրել է, որ վճիռ դեռ չկա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ՄԻԵԴ-ի կողմից այս վճիռը վերաբերում էր կալանքին։ Ես ունեմ ՄԻԵԴ ներկայացված ևս մեկ գանգատ, որի վերաբերյալ վճիռ դեռ չի հրապարակվել։

Պարոն Ոսկերչյան, Մարտի 1-ի գործից անջատված Քոչարյանի և մյուս պաշտոնյաների մասով գործն արդեն դատարանում է։ Սպասելիք ունե՞ք, որ արդարացի դատաքննություն կիրականացվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական իշխանությունը դեռ ամբողջությամբ անկախ չէ և որոշակիորեն դեռևս շարունակում է մնալ նախկին իշխանության վերահսկողության տակ։

– Հույս կա, բայց կարծում եմ՝ ամեն ինչ կախված է  դատավորից։ Կարծում եմ նաև, որ եղած դատավորների մեջ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են օրինական վճիռ կայացնել, արդարացի քննություն կատարել։ Ինձ համար հարցը պարզ է, քննարկման նյութ չկա այստեղ։ Քաղաքական առումով խնդիրն ակնհայտ է, պարզ է, վիճելի որևէ հարց գոյություն չունի ինձ համար։ Հստակ է, որ Ռոբերտ Քոչարյանը ինքն է կրում եղած ողբերգության պատասխանատվությունը, և նա պետք է պատասխան տա դրա համար։ Սա աներկբա է։ Ինքը մեղավոր է Մարտի 1-ի ողբերգության մեջ։ Հանուն իշխանության պահպանման նա գնաց այդ քայլին, որի ամբողջ պատասխանատվությունը իր վրա է, և դրա համար, կրկնում եմ, պետք է պատասխան տա։ Մնացածը իրավաբանական նրբություններ են, թե իրավաբանորեն որքան ճշգրիտ է ձևակերպված մեղադրանքը։

Պարոն Ոսկերչյան, այս պահին դատարանում է միայն Քոչարյանի, Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի մասով գործը, բայց մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները դեռևս մնում են չբացահայտված։

– Խիստ կարևորում եմ զոհերի մահվան հանգամանքների բացահայտումը։ Կարծում եմ՝ եթե հաջողվի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին հարցաքննել, և նա պատմի ամեն ինչ, բավական լույս կսփռվի։ Նա շատ բան գիտի այդ գործով, քան ներկա քննիչները, ովքեր քննում են հիմա գործը։ Նա կարող է ասել, թե ինչն է թաքցրել, ինչն է հետաձգել, ինչն է չեղարկել։ Շատ բաներ կան, որոնք ժամանակին նրանք իմացել են ու կոծկել են։ Կարծում եմ՝ Վահագն Հարությունյանի գործով պիտի նաև  այդ կծիկը բացել։

Ուզում եք ասել, որ Վահագն Հարությունյանի գործի քննությամբ կարելի է գնալ զոհերի մահվան հանգամանքների բացահայտմա՞ն։

– Այո։ Միգուցե ոչ 10 զոհերի վերաբերյալ, բայց մի մասի վերաբերյալ՝ այո։ Այն ժամանակ մի շարք փաստեր գոյություն ունեին, դրա մասին գրվում էր մամուլում, վկաներն էին հայտնում։ Դրա համար կրկնում եմ, որ զոհերից մի մասի մահվան հանգամանքների բացահայտմամբ կարելի է հաջողության հասնել։ 10 զոհերից մի մասի սպանության պատասխանատուներին հնարավոր է ի հայտ բերել և կանգնեցնել դատարանի առաջ։ Եվ դա հնարավոր է Վահագն Հարությունյանի գործով։ Այդ գործի քննությունը պետք է որ օժանդակի դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում