Wednesday, 01 05 2024
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»

Հայկ Մարությանի «կարգին ախորժակը»․ «միլիոնանոց» աշխատավարձ՝ հրաժարականի փոխարեն

Հաստիքացուցակի, աշխատավարձերի բարձրացման հարցերով Երևանի ավագանին մայիսի 8-ին արտահերթ նիստ կգումարի: Նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը միջին հաշվով 30%-ով բարձրացնել: Նախագծով նախատեսված է քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ: Քաղաքապետարանը խնդիրն այնպես է ներկայացնում, որ աշխատավարձերի բարձրացումը լրացուցիչ ծախսեր չի պահանջելու, այլ կատարվելու է պարգևավճարների ֆոնդի հաշվին։

Ինքնին հասկանալի է, որ Հայկ Մարությանի թիմի նոր նախաձեռնությունն, ըստ էության, սկանդալային է ու բնական է, որ երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում, այն բուռն քննարկումներ էր առաջացրել քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում։

Աշխատավարձերի բարձրացումն ինքնին դրական երևույթ է, որն ավելի է մոտիվացնում է աշխատակիցներին, նաև ունի շեշտված հակակոռուպցիոն համատեքստ։ Սակայն տարակուսելի է, որ քաղաքապետի ու նրա տեղակալների աշխատավարձերը բարձրացվում են գրեթե կրկնակի, միջին և ստորին օղակների աշխատավարձերը՝ միայն 25-30%-ով։ Այս հանգամանքը ոչ միայն չի վերացնի կոռուպցիոն ռիսկերը, այլ դրանք նույնիսկ կարող են ավելանալ։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ աշխատավարձերի բարձրացման թեման պետք է հաջորդեր քաղաքապետարանի աշխատակազմի օպտիմալացմանը։ Այդպիսի բան տեղի չի ունեցել ու նույնիսկ հակառակը՝ քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավարը պնդում է, որ Երևանի քաղաքապետարանում 40 տոկոսով ավելանալու են հաստիքները։ Օրինակ՝ ո՞վ կարող է բացատրել, թե ինչով են զբաղված քաղաքապետի յոթ խորհրդականները, ի՞նչ արժեքավոր խորհուրդներ են տվել Հայկ Մարությանին։

Մյուս կողմից՝ խիստ կասկածելի են թվում քաղաքապետարանի ներկայացուցիչների այն պնդումները, թե աշխատավարձերի թռիչքային բարձրացումները տեղի են ունեցել պարգևատրումների ֆոնդի հաշվին, որովհետև Երևանի ընթացիկ տարվա բյուջեի անգամ մակերեսային ուսումնասիրությունները բերում են այն եզրակացության, որ կրճատվել են մանկապարտեզների վերանորոգման, կանաչապատեման, վերելակային տնտեսության ծախսերը, դրան հակառակ ուռճացվում է աշխատակազմը, բարձրանում են աշխատավարձերը։

Սակայն խնդիրը՝ ֆինանսական հաշվարկներից զատ, ունի առաջին հերթին՝ քաղաքական, բարոյական նշանակություն։

Հայկ Մարությանի նախաձեռնությունը հակասության մեջ է մտնում հեղափոխության օրակարգի հետ։ Հեղափոխության տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունը՝ բոլոր մակարդակներում, նախ հետամուտ պետք է լինի հասարակ մարդկանց կյանքի որակի լավացմանը, նրանց համար կոմֆորտի գոնե նվազագույն պայմանների ստեղծմանը, նոր հետո մտածի պետական հատվածում զբաղվածների աշխատավարձերի բարձրացման մասին։ Համենայն դեպս, Մարությանի թիմը քաղաքային իշխանության ղեկին՝ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի հաշվին, չի հայտնվել այն բանի համար, որ արագանցիկ տեմպերով ստեղծի, այսպես կոչված, քաղաքային նոր «էլիտա»՝ օլիգարխիկ հաճույքներով, պատգամավորների ու նախարարների աշխատավարձը գերազանցող «ռոճիկներով»։

Իր կառավարման յոթ ամիսներին Հայկ Մարությանը չի կարողացել լուծել անգամ Երևանի աղբահանության խնդիրը․ քաղաքը թաթախված է աղբի մեջ։ Մարությանի թիմի անկարողության հետևանքով խնդրին միջամտեց անգամ կառավարությունը, սակայն միևնույն է՝ Երևանի քաղաքապետը մշտապես տրտնջում է, թե փող չկա։ Իրականում՝ խնդիրը ոչ այնքան փողի բացակայությունն է (այլապես՝ հնարավոր չէր լինի հասնել «միլիոնանոց» աշխատավարձի), որքան՝ կառավարման արդյունավետության բացակայությունը։ Նման դեպքերում՝ քաղաքապետը հեռանում է՝ իր աշխատավարձը բարձրացնելու փոխարեն։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում