Կիևում արյունալի իրադարձությունները հրահրվել են «ոչ ուկրաինական`երրորդ ուժի կողմից»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Խարկովի մարզ այցի ժամանակ:
«Մեծ և լուրջ հետաքննություն է ընթանում: Կարծում եմ` ժամանակը կգա, և մենք կհրապարակենք փաստերը`ով է կրակել, երբ է կրակել, ում հրամանով: Այդ փաստերն այժմ հավաքվում են մենք շրջանակում»,- ասել է նա:
«Կարող եմ միայն մի բան ասել`Կիևում արյունալի մարտի վերածված այդ իրադարձություններում, որոնք երկիրը ոտքից գլուխ շրջեցին`նրան հասցնելով շոկային վիճակի, գլխավոր գործոնը եղել է երրորդ ուժը: Եվ այդ ուժն ուկրաինական չէ»,-հայտարարել է ՆԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ դա քաղաքական հակասությունների հարց չէ: Բացի այդ, նա հավելել է, որ հարավարևելյան մարզերում իրավիճակի ապակայունացման փորձերը տեղի են ունենում սինխրոն կերպով և միևնույն սցենարով:










































