Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

Ինձ համար պատիվ է իրենց հետ քայլելը. Նախկին փոխոստիկանապետի կողմից խոշտանգված ընդդիմադիրը հանգրվանել է ԲՀԿ-ում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ նախկին համակիր, խոշտանգման պատճառով Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը։

– Պարոն Վիրաբյան, Ձեզ վերջին շրջանում հաճախ ենք տեսնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին։ Վերջերս մասնակցում էիք  «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հավաքին, երբ Ծառուկյանն էր գնացել։ Նախօրեին էլ Արտաշատի մարզադաշտի բացմանն էիք Ծառուկյանի կողքին։ Նախկինում Դուք դաժան քննադատության էիք ենթարկում նրան։ Հիմա ի՞նչն է մտերմացրել ձեզ։

– Պատճառն այն է, որ ես չեմ կարող քաղաքականությունից դուրս մնալ, ցանկություն չունեմ։ Մանավանդ, որ իմ սպասելիքները Նիկոլ Փաշինյանից չարդարացան։ Հեղափոխությունից հետո ես սպասում էի, որ փոփոխություններ կլինեն, բայց  իշխանության եկած ուժը, Նիկոլը կարծես թե վերածվել են հակահեղափոխականների, քանի որ անում են իրենց հայտարարածի ճիշտ հակառակը։ Բացի այդ, ես ընտրություններին անցնում էի ԲՀԿ ցուցակով, դրա համար էլ ես պարտավոր եմ լինել կուսակցության կողքին։ Ինձ համար պատիվ է այդ կուսակցության հետ քայլելը։ Հետևաբար ինձ նաև մտահոգում են վերջին օրերի զարգացումները, երբ Ծառուկյանին որպես գործարար են ներկայացնում և մանդատից զրկելու հարց են բերել օրակարգ։

Ինչո՞ւ, Ծառուկյանը գործարար չէ՞, պարոն Վիրաբյան։

– Երբ կառավարությունը կոչ է անում ներդրումներ բերել, կառավարությունը ինքը պետք է  զբաղվի այդ գործով, ԱԺ պատգամավորները պետք է  զբաղվեն այդ գործով։ Գագիկ Ծառուկյանը, լինելով պատգամավոր և սեփականատեր, իր շրջապատում ունենալով բազմաթիվ ընկերներ և ներդրողներ, հանդիպումներից, շփումներից տպավորություն է  ստեղծվում, թե նա զբաղվում է  գործարարությամբ։ ԱԺ պատգամավորները եթե նման ընկերներ ունենան և նրանց հորդորեն Հայաստանում ներդրումներ կատարել, բոլորի մոտ տպավորություն կստեղծվի, որ նրանք էլ են բիզնեսով զբաղվում։ Ծառուկյանը պարզապես իր շրջապատի միջոցով ներդրումներ է կատարում, որը ընդգծված ձևով երևում է։

Նախկինում Դուք ճիշտ հակառակն էիք պնդում, պարոն Վիրաբյան։

– Նախկինում, երբ «Բարգավաճի» հետ ոչ մի կապ չունեի, չէի տեսնում, թե ինչ գործունեություն է ծավալում Ծառուկյանը։

Դուք հիմա ԲՀԿ-ակա՞ն եք։ Անդամակցե՞լ եք կուսակցությանը։

– Ես դեռ չեմ անդամակցել, բայց բնական է, որ կանդամակցեմ։ Դա պարտադիր կլինի առաջիկայում։ Կուսակցության մեջ լինելով հանդերձ՝ ես պարոն Ծառուկյանին ասել եմ, որ իմ կատարած գործողությունների համար անձամբ ես եմ պատասխանատու, քանի որ քաղաքականության մեջ կայացած մարդ եմ։ Իսկ կուսակցության ցանկացած որոշում ինձ համար պարտադիր է։ Շուտով ես դիմում կգրեմ ԲՀԿ մտնելու համար։

Պարոն Վիրաբյան, նախկին փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից խոշտանգվելուց հետո Դուք քաղաքական ապաստան էիք ստացել Բելգիայում։ Ինչո՞ւ եք վերադարձել Հայաստան, մշտական մնալո՞ւ եք այստեղ։

– Այո, ես վերջնականապես մնալու եմ այստեղ։ Այստեղ դեռ դատական նիստեր են գնում։

Դուք միակ  մարդն եք, որ Եվրոպայում քաղաքական ապաստան ստանալուց հետո վերադարձել է Հայաստան։ Ինչ-որ խնդիրնե՞ր եք առաջացրել Բելգիայում։ Ի՞նչն է Ձեր վերադարձի պատճառը։

– Ես Եվրոպայում ոչ մի խնդիր չունեմ։ Հիմա էլ կարող եմ հետ գնալ, բայց ես  իմ քաղաքական գործունեությունը պատկերացնում եմ Հայաստանում։ Ես Եվրոպայում էլ էի ասում, որ կարոտում եմ Հայաստանը։ Ես Եվրոպա էի գնացել ոչ թե լավ ապրելու համար, այլ իմ գործը մինչև վերջ տանելու։ Բայց ես  բացարձակ ոչ մի խնդիր չունեմ Եվրոպայում։

Անցած տարի Ձեր հայտնի հայտարարությունից հետո, թե  ներում եք Ձեզ խոշտանգած Աշոտ Կարապետյանին, տարբեր խոսակցություններ, լուրեր էին շրջանառվում, թե Կարապետյանը Ձեզ խոշոր գումար է տվել դրա դիմաց։ Լուրեր կային, որ դրանից անմիջապես հետո Դուք արդեն շրջում էիք թանկարժեք մեքենայով։

– Հարցն այն չէ, թե ես ինչի համար եմ  ներել Աշոտ Կարապետյանին, կամ ինչ խոսակցություններ են գնում։ Ես պարզապես հասկացա, որ իշխանություն է փոխվել, և այս նոր իշխանությունները պարտավոր էին իմ հարցի լուծումը տալ, բայց չտվեցին։ Ինչ վերաբերում է թանկարժեք մեքենային, ապա ասեմ, որ այդ մեքենան այնքան էլ թանկարժեք չէ, ընդամենը 7 հազար ԱՄՆ դոլար, որը ես գնել եմ եվրոպական դատարանի վճռով ինձ տրամադրված 25 հազար եվրո  փոխհատուցումով: Այդ գումարով ես գնել եմ նաև խաղողի մի այգի, որը դեռ գրանցված էլ չէ իմ անունով, քանի որ սեփականատերը ՌԴ-ում է: Սպասում եմ գա, որ գրանցումն իրականացնենք:

Նախկին փոխոստիկանապետին ներելու մասին Ձեր հայտարարությունը մինչև իշխանափոխությունն էր։

– Բացի Աշոտ Կարապետյանից՝ ես ներել եմ նաև մյուս ոստիկաններին։ Ես դա հայտարարել եմ Օսիպյանի ներկայությամբ։ Ի դեպ, երկուսն էլ թոշակառուներ են։ Նշանակում է, այդ ոստիկաններն է՞լ են ինձ խոշոր գումար տվել։ Գումարի հարց չի։ Երբ որ ես ապացուցեցի, որ մինչև վերջ գնացել եմ, ամեն ինչ արել եմ, կարծում եմ՝ ճիշտ վարվեցի, որ ներեցի նրանց։ Չնայած ես որքան էլ ներեմ ոստիկաններին, իմ գործը Եվրոպայի նախարարների կոմիտեի հսկողության տակ է։ Իմ ներել-չներելը էական չէ։ Իմ նպատակը մարդկանց դատելը չէ։ Իմ նպատակին ես հասել եմ, երբ տարիներ շարունակ իմ դատական գործի շրջանակներում Հայաստանում Եվրոպայի պահանջով օրենքներ փոխվեցին։ Հայաստանը դարձավ ավելի ժողովրդավարական։

Պարոն Վիրաբյան, Դուք չասացիք՝ Աշոտ Կարապետյանը Ձեզ վճարե՞լ է, գումար տվե՞լ է, որ հրաժարվեք գործից, այդ թեման փակեք։

– Աշոտ Կարապետյանին ես ո՛չ հանդիպել եմ, ո՛չ խոսել եմ, ոչ էլ նա ինձ գումար է տվել։ Աշոտ Կարապետյանին ես եթե հանդիպեի, չէի ների, քանի որ նրան տեսնելուց ես  կընկնեի այն վիճակի մեջ, ինչ վիճակում 2004-2006 թվականներին էի։ Չեմ թաքցնում, որ շատ-շատերը տարիների ընթացքում փորձել են մեզ հանդիպեցնել, հաշտեցնել, բայց այդպիսի բան չի եղել։ Բայց իրեն հարցրեք, թող ինքն ասի՝ ինձ հանդիպե՞լ է, գումարային  հարցեր եղե՞լ են, թե՞ ոչ։ Թող ինքը ասի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում