News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ոչ մի օտար երկիր դեռևս պաշտոնապես չի հրաժարվել Վրաստանի աշխարհագրական անվանման փոխարեն «Ջորջիա» բառը կիրառելուց։
Կալանդաձեի խոսքերով՝ Վրաստանն այդ խնդրանքով վաղուց է դիմել միջազգային հանրությանը և օտար երկրներին, որոնք դեռևս շարունակում են չկիրառել «Ջորջիա» բառը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թբիլիսիում գիտեն, որ շատ երկրների համար դա տեխնիկական բարդ ընթացակարգ է, ինչը կապված է նաև ֆինանսների հետ. «Չնայած դրան՝ մենք կփորձենք արդյունքների հասնել երկարատև հեռանկարում։ Այդ ընթացակարգը կապված է որոշ բարդությունների հետ, այն ձգձգվելու հակում ունի, և մենք չենք ակնկալում արագ արդյունքներ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ վրացական վերոնշյալ խնդրանքին առաջինը և դեռևս միակը դրականորեն արձագանքել է Հարավային Կորեան, մինչդեռ Լատվիան ու Ճապոնիան մերժել են։








































