Վաշինգտոնն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի «այս շաբաթվա վերջում»: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերրիին Կիև ուղեկցած պաշտոնյաներից մեկը:
«Ես կարծում եմ, որ հանրավոր է՝ պատժամիջոցների վերաբերյալ այս շաբաթ որոշում ընդունվի ավելի ուշ: Դա կլինի պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ»,- հայտարարել է պաշտոնյան`չցանկանալով նշել իր անունը:
Այս մասին գրում է Agence France-Presse-ը:









































