Նյու Յորքի, Փարիզի և Տոկիոյի զգեստների խանութների սեփականատերերը նշում են չինացի գնորդների աննախադեպ աճ, որոնք «գումարներ են ծախսում իրենց կողմից սիրված բրենդների վրա այնպես, կարծես աշխարհի վերջը լինի»: Այս մասին այսօր գրել է The China Daily-ն:
Չինաստանի ազգային տուրիստական վարչության տվյալներով, 2010 թ. Չինաստանից այլ պետություններ է այցելել 57 մլն մարդ, ինչը 20.4%-ով ավելի է, քան նախորդ տարի: Նույն ժամանակահատվածում Չինաստանի քաղաքացիները ծախսել են 48 մլրդ դոլար օտարերկրյա այցելությունների ժամանակ, ինչը թույլ է տվել նրանց առաջատարը դառնալ ամենածախսող զբոսաշրջիկների վարկանիշային ցուցակում:
Ամենաշատը չինացիները ծախսում են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բուտիկներում: Boston Consulting Group-ի վերջին տվյալներով, Չինաստանում զբոսաշրջային շուկան 2010 թ. աճել է 17%-ով՝ հասնելով 237.84 մլրդ դոլարի:









































