Թուրքիային կարող են վերջնականապես բացառել ամերիկյան F-35 կործանիչների արտադրությունից՝ ռուսական S-400 հակաօդակին պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Շանահանն ասել է, որ դա մանրամասնորեն քննարկել է Locked Martin և United Technologies ընկերությունների ղեկավարությունների հետ։
《Եթե մենք չենք կարող լուծում տալ ստեղծված իրավիճակին, մեզ մնում է միայն իրագործել մեր ծրագրերը՝ դրանք առաջխաղացնելու տեսանկյունից》,- ասել է Շանահանը՝ հավելելով, որ դրանք թույլ տեղ չպետք է ունենան։