Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Ստեղծված իրավիճակում Հայաստանին ավելի դժվար կլինի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել. Jane’s Intelligence

«Առաջին լրատվական»  զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– Միջազգային հանրությունն ամենատարբեր մակարդակներով շարունակում է հորդորել ՌԴ-ին դուրս բերել զորքերը Ղրիմից, մինչդեռ ռուսական կողմն էլ ժամանակ է տալիս ուկրաինական կողմին: Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որը միգուցե դուրս գա Ուկրաինայի սահմաններից: Ղրիմում ստեղծված իրավիճակը կարո՞ղ է սպառնալիք համարվել տարածաշրջանային անվտանգության համար:

Իմ կարծիքով` մենք երկու վտանգի առջև ենք կանգնած: Երբ զորքերը շարժվում են Ղրիմում, որ ունեն իրենց տրամաբանությունը և ղեկավարները, որոնք Մոսկվայում և Վաշինգտոնում են նստած, միգուցե  չկարողանան նույնիսկ վերահսկել իրավիճակը և զարգացումները: Ամենավտանգավորն այսօր այն է, որ զորքերը դեմ դիմաց են կանգնած, և թե՛ ՌԴ-ն, թե՛ Կիևի նոր իշխանությունները պետք է հասկանան, որ այս պայքարում հաղթողներ չեն լինելու, որ միակ ճանապարհն այսօր իրավիճակի դեէսկալացիան է: Ինձ թվում է, որ սրա որոշ նշաններն այսօր արդեն կան,  որը հուսադրող է` Ուկրաինայի նոր նախագահը հրաժարվել է ստորագրել լեզվի վերաբերյալ նոր օրենքը,  համաշխարհային շուկան է արձագանքել ռուսական գործողություններին, որը պարզապես ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կարող երկար ժամանակ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես իրեն մեկուսացնել: Այդ հնարավոր մեկուսացումը բավականին բացասական հետևանքներ կունենա ՌԴ տնտեսության վրա:

Վերջին մի քանի տարիների ընթացքում ՌԴ արտաքին քաղաքականության նպատակն է եղել ՌԴ-ն աշխարհի ուժեղ պետությունների ակումբի անդամ դարձնելը: Հիշում եք, որ Սիրիայում ՌԴ-ն փորձեց խաղաղարար բանակցային գործընթացի մաս լինել, եթե ՌԴ-ն այսօր կոմպրոմիսային ճանապարհ չգտնի, կմեկուսանա, դիվանագիտորեն դա կնշանակի ձախողում: Տնտեսության առումով ՌԴ-ն ԽՍՀՄ չէ, լուրջ կապված է աշխարհի մյուս  երկրների հետ, շուկայական տնտեսություն է, և շուկան միանգամից արձագանքում է նման քայլերին. այս օրերին իրենց գումարը սկսեց թուլանալ, ներդրողները վաճառում են ռուսական արժեթղթերը, որը բավականին ծանր հետևանքներ է ունենում Ռուսաստանի համար: Այսօր արդեն «Մեծ ութնյակի» մասին խոսում էին օգտագործելով  «Մեծ յոթնյակ» ձևակերպումը, թեև Արևմուտքը ՌԴ-ին պաշտոնապես չի հանել այդ ակումբից, բայց եթե այդպես պատահի, ներդրումային միջավայրի համար ծանր հետևանքներ կունենա:

– Այսօր ՌԴ-ն կանգնած է համաշխարհային մեկուսացման շեմի՞ն:

Ինձ թվում է՝ դեռ չի մեկուսացել, եթե ՌԴ-ն շարունակի  Ղրիմում ռազմական լուծում պարտադրել, ապա իրավիճակը շատ ավելի ծանր կլինի, քան ռուս-վրացական պատերազմից հետո: Իմ կարծիքով` դրան չի հասնի, քանի որ ՌԴ-ն ունի այլ լծակներ և նույն արդյունքին կարող է հասնել նուրբ ձևով: Ղրիմում իրենք ունեն ռուսախոսներ, էթնիկ մեծամասնություն, կարող են կուլիսներում ուղղորդել, որպեսզի հանրաքվեի միջոցով Ղրիմը հասնի Կիևից ավելի մեծ լիազորություններ կորզելուն և նույնիսկ անկախության: Այս սցենարը հնարավոր է:

– Արևմուտքի և ՌԴ-ի միջև հակամարտությունը ավելի վտանգավոր բնույթի հակամարտության` սառը պատերազմի վերաճելու ներուժ ունի՞:

Չեմ կարծում, թե արևմտյան զինուժը միջամտի այս հակամարտութանը, եթե Կրեմլում որոշում ընդունողները մտածեն, որ էսկալացիան իրենց պետք չէ, մեղմ քաղաքականություն սկսեն: Բայց նախ պետք է պարզել, թե ինչպես Կրեմլը նման սխալ թույլ տվեց: Արդյոք ներքին խոհանոցում ամեն ինչ կարգի՞ն է: Եթե որոշումները առանց քննարկման են ընդունվում, մեծ խնդիր է, կարող է մեկ սխալ որոշումը մեծ հետևանքներ ունենալ: Քանի որ այսօր Ղրիմում զորքեր են կանգնած դեմ առ դեմ, ցանկացած սադրանք կարող  է հանգեցնել բախման, որը կհանգեցնի նրան, որ ՌԴ նախագահը կարող է կորցնել իրավիճակի վերահսկողությունը:

– Արևմուտքի զսպիչ քաղաքականությունը բավարար համարո՞ւմ եք, ՆԱՏՕ-ն կարո՞ղ  է միջամտել և  արևմտյան միջամտության սահմանը որտե՞ղ է:

Չեմ կարծում, թե կմիջամտի ՆԱՏՕ-ն, քանի որ մանդատ չունի, Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Եթե նույնիսկ որևէ քայլ ձեռնարկվի, ապա ՄԱԿ-ի միջոցով, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ-ն վետոյի իրավունք ունի: Կարելի է մտածել ԱՄՆ կողմից միակողմանի միջամտության մասին, որը վտանգավոր է, քանի որ իրավիճակի սրումից բոլորն են տուժելու: Եթե նույնիսկ ՌԴ-ն ետ բերի Ղրիմը, հետևանքը շատ ծանր է լինելու, բոլորի շահերից է բխում  իրավիճակի դեէսկալացիան:

– Դուք նշեցիք, որ ՌԴ-ն կարող էր Ղրիմում հարցեր լուծել կուլիսներում, ինչո՞ւ ընտրեց այս ճանապարհը, եթե ուներ այլընտրանք:

– Երբ նման իրավիճակներում դինամիկ զարգացումներ են լինում, իշխանությունները միայն արձագանքում են: Գուցե սխալ հաշվարկ եղավ ՌԴ կողմից, կարծեցին, որ իշխանությունը Կիևում ընկնելուց հետո թաթարները և ուկրաինացիները կգրավեն տեղական ադմինիստրատիվ  շենքերը, և որոշեցին իրենք առաջինը գրավել, որպեսզի նույն սցենարը թույլ չտան: Մենք հստակ չգիտենք, բայց իրենք  սկսեցին իրենց ռազմաբազայի զինվորներին օգտագործել, որը տակտիկական սխալ էր, և դա առիթ դարձավ Կիևի իշխանության համար ՌԴ-ին ծանր հանցանքներում մեղադրելու համար: ՌԴ որոշումը թույլ ու սխալ որոշում էր:

– Այսինքն` այս քայլի բոլոր հնարավոր սցենարները հաշվարկված չէին:

– Այո, ինձ թվում է, որ իրենք փորձեցին ցույց տալ իրենց ուժը: Պետք է ներքաղաքական տրամադրությունները ևս հաշվի առնել: ՌԴ-ում նման որոշումները բավական լայն արձագանք են ստանում, այսինքն` ներքաղաքական առումով շատերն են մտածում, որ ՌԴ-ն իսկապես իրավունք ունի զորք ուղարկել պաշտպանելու ռուսներին, իսկ արտաքին քաղաքականության առումով այդքան էլ օգտակար քայլ չէր, նույնին կարելի էր հասնել այլ քայլերի միջոցով:

– Այս օրերին փորձեր են արվում արդարացնելու ռուսական ինտերվենցիան, որպես օրինակ բերվում է Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիան: Սրանք համեմատելի՞ են արդյոք:

– Համեմատության եզրերը հումանիտար ինտերվենցիայի հիմք ունեն: Այս տեսանկյունից գուցեև կարելի է արդարացնել, չնայած երբ դետալներն ես դիտարկում, դրանք անհամեմատելի են: Կարելի է Վրաստանի հետ համեմատել, թեև Վրաստանի դեպքում ՌԴ-ն ուներ գործելու ՄԱԿ-ի մանդատը, իսկ այստեղ չունի: Այսինքն` միակողմանի ինտերվենցիա է, եթե ինտերվենցիա են համարում, քանի որ իրենք այդպես էլ չեն ընդունում, որ դա ինտերվենցիա է: Իրենք հղում չեն կատարում, որ մարդու իրավունքներ են խախտվել: Իմ կարծիքով` Կրեմլը չի կարողանում իր մեսիջները լավ տեղ հասցնել:

Ինչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանի քաղաքականությունը Ղրիմում հենց Ռուսաստանի, հետսովետական տարածքի և հետսովետական տարածքում ՌԴ-ի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտների վրա:

– Առանձնապես մեծ ազդեցություն չի թողնի, քանի որ, իմ համոզմամբ, ՌԴ-ն կշարունակի այս պրոյեկտների ուղղությամբ աշխատել շատ ավելի մեծ թափով, ընդլայնել ՄՄ-ն և ինտեգրել հետսովետական երկրներին, որովհետև որքան ավելի շատ խոսենք սառը պատերազմի տերմինով և որքան իրավիճակը սրվի Արևմուտքի հետ, այնքան տնտեսապես ավելի թույլ երկրները, փոքր երկրներն ավելի խոցելի կդառնան: ՌԴ-ն կփորձի այդ երկրների նկատմամբ ավելի կտրուկ քաղաքականություն վարել՝ փորձելով  նրանց պահել իր ազդեցության դաշտում, որովհետև այս հռետորաբանությունը, որը երկու կողմն էլ օգտագործում է՝  թե՛ ներքին քաղաքական, թե՛ համաշխարհային հարթակում իրենց մկանները ցույց տալու համար, հանգեցնում է անտագոնիզմի ու թշնամության, որտեղ ուղղակի փոքր երկրները ստիպված են ընտրել կողմեր, և ՀՀ-ի դեպքում հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելն ավելի դժվար կլինի:

– Տիկին Գևորգյան, հայաստանյան փորձագիտական հանրությունը փորձում է  համեմատականներ անցկացնել Ղրիմի ու Ղարաբաղի միջև: Ըստ Ձեզ` Ղրիմը կարո՞ղ է բարենպաստ նախադեպ դառնալ ԼՂ-ի համար:

– Ինձ թվում է՝ ԼՂ-ն կարող է նախադեպ լինել Ղրիմի համար, դա, այսպես ասած, Ղրիմի ղարաբաղացումն է: Եթե Ղրիմը որոշի, ինքնորոշման իրավունքն օգտագործելով, անկախություն հայտարարել,- սա ենթադրենք այն պարագայում, երբ ուկրաինացի ազգայնականների հարձակումից հետո նրանք այդպիսի որոշում կայացնեն,- ապա այդ դեպքում մենք գործ կունենանք Ղրիմի ղարաբաղացման հետ, ինչն էլ ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև նման վիճակով Ուկրաինան չի կարող միանալ ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ՝ ԵՄ-ին:

– Այսուհետ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կկարողանա՞ն համատեղ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եթե գտնվում են սառը պատերազմի շեմին, և չկա՞ արդյոք մտավախություն, որ ՌԴ-ն, դուրս գալով Մինսկի խմբի օրակարգից, առանձին գործողությունների կգնա Ղարաբաղում, ինչպես Ղրիմում:

Ո՛չ, չեմ կարծում, քանի որ իրականում Ղրիմն ու Ղարաբաղը լրիվ այլ հարցեր են ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համար: Ավելին, տեղի կունենա հակառակը՝ նրանք կփորձեն աշխատել: 

Կաշխատեն ինչպես նախկինում, քանի որ նրանք չեն կարող բոլոր կապերը խզել։ Չեմ կարծում, որ երկու երկրների շահերի մեջ է այդ կապերը խզելը, որովհետև Ղարաբաղն այն հարցերից է, որտեղ նրանք կարող են համագործակցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում