Եվրոպայի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Վանո Մաչավարիանին հայտարարել է, որ հստակ տեղեկատվություն չկա այն մասին` արդյոք կայանալո՞ւ է Մարգվելաշվիլի-Պուտին հանդիպումը` հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
Մաչավարիանիի խոսքով` Կարասին-Աբաշիձե հանդիպումից հետո պարզ կդառնա` որքան իրական է նախագահների հանդիպումը:
«Մենք տեղեկատվություն չունենք այն մասին` արդյոք կայանալո՞ւ է Գեորգի Մարգվելաշվիլիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, թե՞ ոչ: Այդ պատճառով դա հնարավորություն չի ընձեռնում խոսել հստակ թեմաների մասին»,- ասել է նա և հավելել, որ Վրաստանը կսպասի ռուսական կողմի դիրքորոշմանը:
Մաչավարիանին նշել է, որ եթե հանդիպումը վերաբերի էական հարցերին, ինչպիսիք են Վրաստանը շրջափակումից հանելը և այլ հիմնարար հարցեր, ապա վրացական կողմը կքննարկի այն:








































