Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներ, եթե թուրքական կողմը հետաքրքրված լինի նման առաջարկով:
Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
«Եթե թուրքական կողմից տեղական արտադրության կամ ռուսական տեխնոլոգիաների փոխանցման համար առաջարկ լինի, ուրախությամբ կընդունենք այն:
Մնացածը պայմանավորվածության հարց է, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն ձեռք կբերեն բանակցությունների ընթացքում»,- ասել է Չեմեզովը` հավելելով, որ Սու-57- ի արտահանման թույլտվությունը արդեն համաձայնեցված է: