Sunday, 14 06 2026
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Ռուսաստանը նոր միջուկային պատերազմի նախադուռ է բացում. փորձագետ

Ոչ մի հեղափոխական իրադրություն չի կարող առաջանալ, եթե չկան նախապայմաններ, հիմքեր, առիթներ: Մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

«Մենք գիտենք, որ արաբական գարնան սկզբնաղբյուրը կրկին ու կրկին բռնապետական վարչակարգերն էին, որ կային Թունիսում, Եգիպտոսում, որտեղ ոտքի կանգնեցին հանրույթները: Ոչ իրավական վարչակարգեր են հետխորհրդային երկրներում, և այսօր այդ տեսանկյունից բռնկվել է Սևծովյան տարածաշրջանը:

Իհարկե, զարգացումներն անկանխատեսելի են, սա է յուրահատուկ իրավիճակը, եթե արաբական գարնան համար ոչ ոք չէր կարող շատ մեծ տեղ տալ, որ արաբական հանրույթները կարող են քաղաքակրթական նորամուծության գնալ, աշխարհին դեմ գնալով քայլեր ձեռնարկել, ապա Ուկրաինայի դեպքում այլ է իրավիճակը»,- ասաց նա:

Սարոյանի խոսքով՝ Ուկրաինայի վերջին օրերի իրադարձությունները թույլ են տալիս պնդել՝ իրապես մի նոր սուբյեկտ է ի հայտ եկել՝ տարածաշրջանային կկոչվի դա թե աշխարհաքաղաքական: Այդ սուբյեկտը Մայդանն է, որը կարողացավ իր ուզած հունով տանել Ուկրաինայում կառավարական լծակներին տիրացած վարչախմբին հեռացնելու գործը և հաշվի չնստեց աշխարհաքաղաքական ուժերի, Ուկրաինայի ներսում քաղաքական ուժերի հետապնդած նպատակների կամ մեթոդաբանության մեխանիզմների, շահերի հետ, կարողացավ պնդել ու հաստատել իր սուբյեկտայնությունը:

«Սա նոր իրավիճակ է այն առումով, որ բոլորովին նոր սուբյեկտ է հանդես եկել, ինչպիսին չկար արաբական երկրներում, այնտեղ, որտեղ հեղափոխություն էր: Բոլորը հասկանում են, որ, ի վերջո, պետք է հաշվի նստել Մայդանի հետ: Իհարկե, Մայդանի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ Յանուկովիչի հեռանալուց հետո որոշ հանրային զանգվածներ հանգստացել են, այսինքն՝ այն կոնսոլիդացիան, որ կար Մայդանում նախքան այդ, այսօր մի փոքր թուլացել է, բայց սուբյեկտայնությունը շարունակում է պահպանել»,- նշեց նա:

Փորձագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակում եղավ ՌԴ կոշտ արձագանքը, որը գտավ՝ իր աշխարհաքաղաքական շահերը նսեմացված են, այնքան, որ ինքը պարտավոր է ռազմական միջամտություն իրականացնել հարևան երկրում, ընդ որում՝ դա անել անգամ ողջ իրավաքաղաքական համակարգին դեմ գնալով:

Գերհզոր պետությունները, հիմնական խաղացողները, ըստ փորձագետի, շոկի մեջ են նման զարգացումներից. Ռուսաստանը նոր միջուկային պատերազմի նախադուռ է բացում: «Եթե մտածում են, թե դրա առաջը պետք է առնել, ստացվում է, որ իսկապես պետք է ռազմական ուժ կիրառվի: Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը, որ երաշխիք էին վերցրել, պարտավոր են պատերազմական գործողությունների մեջ մտնել ու էդ երաշխիքներն ապահովել, այլապես աշխարհում առ ոչինչ կհամարվեն բոլոր իրավական միջազգային պայմանագրերը»,- ասաց նա:

Սարոյանի խոսքով՝ եվրոպական երկրները չեն հասկանում՝ ուր է տանում Պուտինը, ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Հայաստանը պարտավոր է չեզոքություն պահպանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում