Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

ԲՀԿ-ի համար նախկինում կաշառք բաժանողները ցանկանում են դառնալ խոշորացված համայնքի ղեկավար

Հունիսի 9-ին Հայաստանի մի շարք մարզերի 23 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնցից 14-ում համայքնի ղեկավարի և ավագանու հերթական ընտրություն է, իսկ 9-ում՝ արտահերթ։

Արտահերթ ընտրություններ են, մասնավորապես, Արարատի մարզի Սիս համայնքում, Արմավիրի մարզի 3 համայնքներում՝ Նորակերտ, Վարդանաշեն և Ապագա գյուղերում, որոնց ղեկավարները հեղափոխությունից հետո հրաժարական էին տվել և արտագաղթել։ Արտահերթ ընտրություն է նաև Լոռու մարզի Լեռնավան, Շենավան, Քարաձոր, Սյունքիի մարզի Գորայք և Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից պարզեցինք, որ այս պահին գրանցված թեկնածուներ չկան։ Թեկնածուների գրանցման ժամկետը մեկնարկելու է հաջորդ ամիս:

Ուշագրավ է, որ գրեթե բոլոր համայնքներում, որտեղ ընտրություններ են, նախկին համայնքապետերը չեն առաջադրվում, նրանք «հոգնած են և զզված»։ Մեզ հետ զրույցում էլ հեգնանքով ասում էին, թե տեղները զիջում են ջահելներին։

Առհասարակ, հեղափոխությունից հետո բազմաթիվ համայնքներում խնդիրներ առաջացան գործող համայնքապետերի և նոր իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև համայնքի բնակիչների հետ։ Բնակիչները տարբեր համայնքներում դուրս են գալիս, փողոց փակում և պահանջում, որ համայնքի ղեկավարը հրաժարական տա։

Հեղափոխությունից հետո, ավելի կոնկրետ՝ մարտին 1-ին, հրաժարական է տվել գրեթե 27 տարի Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը։ Հունիսի 9-ին այստեղ արտահերթ ընտրություն է։ Խոշորացված համայնքի ղեկավար դառնալու հավակնություն ունեն 2-3 թեկնածու, որոնք ավագանու անդամ են և արդեն նախկին համայնքապետի խոսքով՝ իր հրաժարականի պատճառն են դարձել: «Ես հրաժարական տվեցի, քանի որ ավագանու մի երկու անդամ դիտավորյալ քայլեր էին անում, ավագանու նիստերի չէին գալիս, բյուջե չէր հաստատվում։ Ինչ մեթոդով իշխանության էին եկել, այնպես էլ շարունակում էին աշխատել։  Բյուջեն չէին հաստատում։ Ի վերջո պայմանավորվեցինք՝ իրենք բյուջեն հաստատեցին, ես էլ հրաժարական տվեցի։ Թող հիմա առաջադրվեն, տեսնեմ՝ ով է իրենց ընտրելու»,- ասաց նա։

Իսկ Դուք ինչո՞ւ չեք փորձում նորից առաջադրվել, կամ ինչո՞ւ եք համոզված, որ առաջադրվողներին ժողովուրդը չի ընտրի։

– Այո, դրանց չի ընտրի։ Իսկ ես 61 տարեկան մարդ եմ, թող հիմա էլ ջահելները գան։

Իսկ ավագանու անդամների հետ հակասությունը ինչի՞ց էր առաջացել։

– Իրենց անձնական հարցերը պետք է լուծեի, ես էլ չէի լուծում։ Դրա պատճառով սկսեցին ավագանու նիստերին չգալ, որ քվորում չապահովվի։ Մեկը փող էր ուզում, մեկը՝ օգնություն։ Ասում էին, որ իրենց հարցերը պետք է լուծեմ, մեկը տղայի համար գործ էր ուզւոմ, մյուսը՝ որ իր հարկերը մուծեմ։ Իսկ ես չէի անում, ու վեճեր, վիճաբանություն…

Իսկ իրենք նո՞ր իշխանության թիմի ներկայացուցիչներ են։

– Նախկին փող բաժանողներն են ընտրությունների ժամանակ։

– ՀՀԿ-ի համա՞ր։

– Չէ, ինչի ՀՀԿ-ի, «Բարգավաճի» համար էին փող բաժանում։ Իսկ հիմա ներկայանում են որպես մաքուր, ազնիվ, արդար տղաներ։ Թող ներկայանան, տեսնենք՝ ինչ է լինելու։

– Հիմա ովքե՞ր են պատրաստվում առաջադրվել այս ընտրություններին։

– Ավագանու իմ նշած անդամներից մեկը՝ իմ նախկին տեղակալը, Սառնակունքի նախկին  գյուղապետը, որ խոշորացման ժամանակ ինձ հետ թեկնածություն էր դրել։ Հիմա սրանք են երևում հորիզոնում, թե հետո ովքեր կառաջադրվեն՝ չգիտեմ։

Պարոն Առուստամյան, Գորայքը խոշորացված համայնք է, Դուք էլ եղել եք խոշորացված համայնքի առաջին ղեկավարը. ճի՞շտ էր խոշորացման  գործընթացը։

– Խոշորացմանը ես միանշանակ դեմ եմ եղել, բայց եթե հանրապետությունում մի նորմալ խոշորացված համայնք կար, ապա դա Գորայքն էր, որովհետև բնակավայրերը քիչ են, իրար մոտ, խնդիրները՝ նույն բնույթի. ասֆալտապատում, ջրագծեր, լուսավորության ցանցի անցկացում։ Այս բոլոր աշխատաքնները ես արել եմ համայնքի բյուջեով։ Նոր ծրագրեր էինք ներկայացրել, բայց կառավարությունը երկու ծրագիր՝ կոյուղագիծը և լուսավորությունը, հաստատեց, ապա, քանի որ շատ ուշ էր, տեղափոխեցիքն այս տարվա վրա, բայց այս տարի էլ բյուջեն չէր հաստատվում, իսկ հաստատվելուց հետո էլ իմ ու իրենց միջև անձնական խնդիրներ առաջացան, և այդպես էլ ծրագրերը մնացին։

Անձանակն խնդիրները նաև մարզպետի՞՝ Հունան Պողոսյանի հետ էին։

– Ոչ, ես մարզպետի ու մարզպետարանի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Իրենք էլ չուզեցին միջամտել։ Փոխմարզպետը մեկ անգամ եկավ հանդիպման, որից հետո՝ էլ ոչ մի բան։ Ես էլ որ հասկացա՝ ոչ մեկին պետք չէ, հրաժարական տվեցի։

– Իսկ Դուք ՀՀԿ-ակա՞ն եք։

– 2016-ին իմ անունը գրել էին ՀՀԿ-ում, բայց նույնիսկ վկայական չեմ ստացել։ Ես դաշնակցական եմ։

Այսինքն՝ ուզում եք ասել, որ ԲՀԿ-ի համար նախկինում կաշառք բաժանողները հիմա ցանկանում են դառնալ խոշորացված համայնքի ղեկավա՞ր։

– Այո։ Բայց ներկայանում են որպես նոր իշխանության գաղափարների կրող:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում