«Ռոսնեֆթի» տնօրենների խորհուրդը կարող է համալրվել «Գազպրոմի» վերահսկողության տակ գտնվող Nord Stream AG-ի ղեկավարների թվից երկրորդ գերմանացիով: Նա Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն է, գրում է Kommersant-ը՝ հղում անելով ВР-ին մոտ աղբյուրներին:
ВР-ն շարունակում է իր ներկայացուցիչների համաձայնեցումը «Ռոսնեֆթի» տնօրենների խորհրդում: Բրիտանական ընկերության ղեկավար Բոբ Դադլիից բացի, որը խորհրդի կազմում է 2013-ից, նոր մասնակից կարող է դառնալ Գերմանիայի նախկին կանցլերը, որը Nord Stream AG-ի բաժնետերերի կոմիտեի ղեկավարն է:
Kommersant-ի աղբյուրները հայտնում են, որ ВР-ից խորհրդում թեկնածությունները քննարկվում են վերջին մի քանի ամիսներին: «Դա բարդ հարց է: «Ռոսնեֆթում» սովոր են, որ ВР-ն միշտ ներկայացրել է միայն Բոբ Դադլին, նրա մյուս մենեջերները կարող է չգոհացնել «Ռոսնեֆթի» տնօրեն Իգոր Սեչինին»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը:
«Ռոսնեֆթի» տնօրենների խորհուրդը վերջնականապես կհաստատվի բաժնետերերի ժողովին, որը սովորաբար անցկացվում է հունիսին:










































