Մարտի 4-ին Թբիլիսիում կկայանա Վրաստանի կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) համատեղ ծրագրի քննարկումը` հաղորդում է Trend գործակալությունը:
Միջոցառմանը կմասնակցի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ երկրների հարցերով UNICEF-ի տարածաշրջանային տնօրեն Մարի Պյեր Պուարյեն, ինչպես նաև կրթության, առողջապահության, արդարադատության, ֆինանսների և կառավարության այլ անդամներ:
2013թ. Վրաստանում աղքատության շեմին բնակվող երեխաների թիվը հասել է 27%-ի, 2011թ. այդ ցուցանիշը կազմել է 25%:







































