Ամերիկյան Կոնգրեսը կքննարկի Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի արտակարգ օգնության տրամադրման մասին օրինագիծը՝ հայտնում է AFP-ն: Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի խոսքով՝ միջազգային հարաբերությունների կոմիտեն սկսել է փաստաթղթի մշակումը:
Մենենդեսը հավելել է, որ Ուկրաինան այժմ գտնվում է տնտեսական կոլապսի եզրին՝ քրոնիկ վատ պետական կառավարման, ինչպես նաև կոռուպցիայի պատճառով: Օգնության փաթեթի նպատակներից մեկը կլինի հենց կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև երկրից դուրս բերված ակտիվների վերադարձմանը նպաստելը:
Բացի դրանից՝ Սենատը ներկայումս բանակցություններ է անցկացնոմ Օբամայի վարչակազմի հետ՝ առանձին ռուսների և ուկրաինացիների դեմ պատժամիջոցների մասին: Մասնավորապես, խոսքն այցագրերի չտրամադրման և ակտիվների սառեցման մասին է:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը:








































