Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ մրցեց Երևանի «Արարատի» հետ և հաղթեց 3:0 հաշվով:
«Շիրակի» կազմում գոլեր են հեղինակել Մուսա Փոլ Բակայոկոն, Արտյոմ Գևորկյանը և Արամ Մուրադյանը: Այս հաղթանակից հետո «Շիրակը» 35 6-րդն է, իսկ «Արարատը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: