ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Ուկրաինա՝ երկրում ճգնաժամի կարգավորման համար: Այս մասին հաղորդում է Խոդորկովսկու մամլո կենտրոնի կայքը:
«Կարծում եմ՝ Ուկրաինայում այս օրերին անկախ և աշխարհին հայտնի մարդկանց ներկայությունը կարող է օգնել հակամարտությունը դադարեցնելու գործում» ,- ասել է Խոդորկովսկին:
Նա նաև նշել է, որ ցանկացած ժամանակ պատրաստ է մեկնել Ուկրաինայի ցանկացած վայր պատասխանատու ցանկացած անձի հրավերով՝ օգնելու դադարեցնել արյունահեղությունը:











































