Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով իր պաշտոնական պարտականությունները կստանձնի Հայաստանի հավաքականի` Ռուսաստանի ընտրանու դեմ ընկերական հանդիպումից հետո, ազգային թիմի հետ մեկնել է Կրասնոդար:
Մարտի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, ուր մարզական հավաքի նպատակով հանգրվանել էր Հայաստանի ազգային հավաքականը, տեղի է ունեցել հավաքին հրավիրված ֆուտբոլիստների և Բեռնար Շալանդի առաջին հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականին Ռուսաստանի թիմի հետ ընկերական հանդիպմանը նախապատրաստում է Վարդան Մինասյանը:
Այսօր, ժամը 18:00-ին, Հայաստանի թիմը կանցկացնի մարզում «Կրասնոդար» ակումբի Ակադեմիայում: Մարզումից առաջ Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:




































