Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել Է, որ երկու մարդկանց մահը, որոնք զոհվել են երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, անպատիժ չի մնա։
«Դրան պետք Է վերջ դրվի, եւ մարդասպաններն ստիպված պետք Է լինեն ստանձնել պատասխանատվությունն իրենց հանցագործությունների համար: Ես իմ կյանքը կնվիրեմ դրան»,- գրել Է Գուայդոն թվիթերում:
Նա հայտնել Է 27-ամյա աղջկա մահվան մասին, ինչպես նաեւ ցավակցություն Է հայտնել 24-ամյա Սամուել Մենդեսի ընտանիքին, որն սպանվել Է Արագուայի նահանգում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ: Ինչպես հետեւում Է Գուայդոյի հաղորդագրություններից, մայիսի 1-ին ամբողջ երկրում տեղի Է ունեցել 397 ցույց, դրանցից 23-ը դաժանորեն ճնշվել են: Դրա հետեւանքով 25 մարդ վիրավորվել Է, իսկ 32-ը՝ ձերբակալվել։










































