Իրաքի Թաջի քաղաքի քղաքապետարանի շենքի դիմաց տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 27 մարդ, ևս 50 մարդ վիրավորվել է: Այս մասին Reuters գործակալությանն ասել են տեղի պաշտոնյաները:
«Դա կրկնակի պայթյուն էր: Առաջինը պայթել է ավտոմեքենա, որի մեջ եղել է պայթուցիկ սարք: Մենք պատկերացում չունենք, թե ինչով է պայմանավորված եղել երկրորդը՝ մահապա՞րտ էր դա, թե՞ ռումբ ճանապարհի վրա»,- ասել է Թաջիի քաղաքապետ Ռաադ Ալ-Թամիմին՝ հավելելով, որ այդտեղ բազմաթիվ մարդիկ են եղել:
Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Խամիս Ալ-Սաադն ասել է, որ պայթյունների հետևանքով զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝ 50-ը: Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է 35 զոհի մասին:









































