Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ պաղեստինցիները բավարար ջանք չեն գործադրում՝ բանակցություններում խաղաղ կարգավորման առաջընթացի համար: Այս մասին գրում է Rai Novosti-ն:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Նեթանյահուն ԱՄՆ այցելության ժամանակ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Վարչապետը նաև հիշատակել է Իսրայելի հասցեին «սադրանքները», որոնք, նրա խոսքերով, բարդացնում են խաղաղ գործընթացը:
Նա ընդգծել է, որ համաքաղաքացիներն իրենից ակնկալում են վճռականություն, եթե իսրայելական կողմի վրա ճնշումներ գործադրվեն:
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել իսրայելական և պաղեստինյան պետությունների խաղաղ գոյակցության հնարավորության վերաբերյալ՝ խոստովանելով, որ տվյալ խնդրի լուծումը դժվար է և պահանջում է երկկողմ փոխզիջում:









































