Thursday, 18 06 2026
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

ԱԱԾ տնօրենին արդեն կարելի է հրապարակայնորեն նվաստացնել. հեղափոխության ամենամեծ նվաճումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկ տարվա գործունեությունը կարելի է բնորոշել նաև որպես արժեքների ապասակրալացման շրջափուլ: Երևի թե ֆիլմերում կամ էլ գրքերում հանդիպած կլինեք այնպիսի տեսարանների, երբ մարդիկ մտնում են ինչ-որ պաշտամունքային խոշոր նշանակություն ունեցող տաճարներ և փշրում ու հողին հավասարեցնում աստվածությունների կամ էլ կուռքերի փոքրիկ արձանիկները:

Ահա, գործ ունենք այդ նույն տեսարանի հետ: Վարչապետը մեկը մյուսի ետևից փշրում է տասնամյակներ շարունակ սակրալ աստվածության կարգավիճակ ունեցող իշխանական ատրիբուտները:

Ի դեպ՝ սա միանշանակ գործընթաց չէ. որոշ դեպքերում ապասակրալացումը պարզապես անհրաժեշտություն է, իսկ որոշ դեպքերում էլ հետևանքները կարող են կործանարար լինել, քանի որ, պետություններն ու հանրույթները, այնուամենայնիվ, կենսունակություն են դրսևորում նաև ինչ-որ անձեռնմխելի արժեքների և հեղինակավոր ինստիտուտների հաշվին:

Օրինակ՝ Բաղրամյան 26-ի շուրջ ձևավորված միֆի ջախջախումը չափազանց դրական նշանակություն ունեցավ: Այդ շենքը տարիներ շարունակ ժողովրդի միջավայրում դիվային ու վերբնական ընկալում է ունեցել: Դա իշխանության անառիկ միջնաբերդն էր, Սերժ Սարգսյանի անպարտելիության խորհրդանիշը:

Այդտեղ հավաքվում էին միայն աստվածները, իսկ հասարակ մահկանացուները նույնիսկ չէին էլ կարող մոտենալ:

Փաշինյանը կոտրեց նաև պետության ղեկավարների վերաբերյալ հանրային կարծրացած ընկալումները, քանի որ ինչ-որ իմաստով սակրալ աստվածության կարգավիճակ են ունեցել նաև Հայաստանի նախկին ղեկավարները: Նրանք մշտապես բազմում էին «Օլիմպոսի» գագաթին և այնկողմնային աշխարհից հետևում մահկանացուների անցուդարձին: Մարդիկ նրանց համար փոքրիկ միջատներ էին, քանի որ ամպերից այն կողմ ամեն ինչ միջատի փոքրություն ունի: Ավելին՝ Քոչարյանն ու Սարգսյանը բրահմանների կարգավիճակ են ունեցել, իսկ ժողովուրդը նրանց համար ստրկացված ինչ-որ բազմություն էր՝ աստվածների ոտքի տակի կեղտից ծնունդ առած:

Ինչպես տեսնում ենք՝ պետության ղեկավարի այս կարգավիճակը նույնպես ապասակրալացվեց: Աստվածները, կորցնելով իրենց անմահությունը, իջել են Օլիմպոսի գագաթից և փորձում են գոյակցել մահկանացուների համակեցությունում: Իհարկե, Փաշինյանի պարզ կենցաղն ու անմիջականությունը այս ամենի պարզ ապացույցն է:

Սա չափազանց դրական ու այլևս անշրջելի գործընթաց էր, որը կարելի է բնորոշել այսպես. «Աստվածների մայրամուտը»: Բայց հենց աստեղ է թաքնված հիմնախնդրի ոչ միանշանակությունը: Ոչնչացնելով նախկին ռեժիմի սակրալ արժեքները՝ ժամանակի ընթացքում Փաշինյանն էլ աստիճանաբար փոխակերպվեց սակրալ աստվածության: Ի դեպ՝ սա բոլոր հեղափոխություններին և, ինչու չէ, նաև հասարակարգի փոփոխություններին բնորոշ օրինաչափ երևույթ է:

Օրինակ՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Նիկոլայ 2-րդի սպանությունը միայն անձի չեզոքացում չէր: Բոլշևիկներն այդ ակտով վերջնականապես արմատախիլ էին անում քարացած ավանդույթի ուժ ունեցող այն իշխանությունը, որը բխում էր աստծուց: Չէ՞ որ ուղղափառության միջավայրում կայսրը աստծո կրտսեր գործակիցն էր: Փաստորեն, պետությունը հենց կայսրն էր: Ոչնչացնելով կայսրերի «տիեզերական» իշխանությունը՝ Լենինն ու Տրոցկին, հնարավոր է և՝ իրենց կամքից անկախ, շուտով հայտնվեցին այդ նույն կարգավիճակում: Չէ՞ որ Տրոցկին պետք է ասեր. «Я сакральное божество Красной армии»:

Ցավոք սրտի, գրեթե նույն տրամաբանությունը արձանագրվեց նաև մեր իրականությունում: Բայց մեր միջավայրում պետք է միայն մեկ հեղինակություն լինի, որն է՝ սուպեր վարչապետի ինստիտուտը: Իսկ մնացյալը երկրորդական են և անկարևոր, նույնիսկ չնչին հեղինակություն ունեցող ինստիտուտները պետք է հեղինակազրկվեն և ապասակրալացվեն:

Ասվածի վառ ապացույցը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի շուրջ ծավալվող խմորումներն են: Վանեցյանը այն քիչ գործիչներից է, որը հեղափոխությունից հետո իր հեղինակությամբ զիջում էր միայն վարչապետին և տեղ-տեղ նույնիսկ կարող էր մրցակցել: Իհարկե, ԱԱԾ տնօրենի այս կարգավիճակը ոչ ոքի չէր կարող գոհացնել, և աստիճանաբար պետք է գործի դրվեր ԱԱԾ տնօրենին հեղինակազրկելու օպերացիան: Իրավիճակը կարելի է բնորոշել հետևյալ ցինիկ ձևակերպմամբ. Հեղափոխության ամենամեծ նվաճումն այն է, որ ամեն երկրորդը կարող է հրապարակայնորեն նվաստացնել պետության ազգային անվտանգության համար պատասխանատվություն կրող պաշտոնյային: Եվ այստեղ ամենևին էլ խնդիրը Արթուր Վանեցյանի անձը չէ: Բանն այն է, որ սա հարված է պետության ամենակարևոր ինստիտուտներից մեկին՝ ԱԱԾ-ին, որը հողին է հավասարեցվում: Շատերը կպնդեն, թե այդ մոտեցմամբ կառույցը վերադարձվում է ժողովրդին: Բայց այդ շատերը հավանաբար չեն կարող հասկանալ, որ ժողովրդին ծառայելն ու նվաստացվելը ամենևին էլ հոմանիշներ չեն:

Փաստորեն, Փաշինյանի ապասակրալացման արշավը նույնիսկ հեղափոխությունից մեկ տարի անց շարունակվում, և հիմա հարվածի թիրախում են հայտնվել պետական ամենակարևոր ինստիտուտները, որոնք մեկը մյուսի հետևից հեղինակազրկվում են ու հավասարեցվում հողին: Շարժառիթը մեկն է. դաշտում միայն մեկ հեղինակություն պետք է լինի, որն է՝ սուպերվարչապետական ինստիտուտը:

Սա կործանարար ընթացք է: Պետության ու հանրության մեջ, այնուամենայնիվ, պետք է ինչ-որ հեղինակություններ լինեն: Չի կարելի ամբողջ համակարգը կառուցել մեկ անձի հեղինակության և ազդեցության հիմքի վրա: Պետությունը չի կարող արդյունավետ լինել առանց հավասարակշռման մեխանիզմների: Բայց ի՞նչ հավասարակշռության մասին է, եթե ինստիտուտները հեղինակզրկվում են ու տրորվում: Ներկայումս Հայաստանում չկա քիչ թե շատ հեղինակություն ունեցող ինչ-որ ծանր քաշային գործիչ, որը կկարողանա հավասարակշռել սուպեր վարչապետի միահեծան կամայականությունները: Մարդիկ հրապարակայնորեն նվաստացվում են, իսկ ինստիտուտներն էլ՝ ապասակրալացվում:

Երևի թե հենց սրանով է պայմանավորված, որ Փաշինյանը մերժում է ԱԱԾ-ին նախարարության կարգավիճակ շնորհելու առաջարկը: Իհարկե, իրավապահ այդ կառույցը զորեղ գործիք է, որն անմիջապես վերահսկվում է վարչապետի կողմից և երաշխավորում «սուպերվարչապետական» համակարգի անսասանությունը:

Կարելի է փաստել, որ ներկայումս ԱԱԾ-ն խաղալիքի կարգավիճակ է ստացել, խաղալիք, որը բավարարում է վարչապետի բոլոր քմահաճույքները: Հասել ենք այնպիսի մի իրավիճակի, երբ ազգային անվտանգության առջև ծառացած հիմնախնդիրներով զբաղվող կառույցը վերահսկում է գազալցակայանների ՀԴՄ կտրոնները: Ամենայն հավանականությամբ, վարչապետը դեռևս գլխի չի ընկել, որ ԱԱԾ-ն՝ որպես այդպիսին, զորեղ խաղալիք է, բայց նաև չափազանց վտանգավոր: Ինչ-որ մի օր խաղն այդ կարող է հանգեցնել կործանարար հետևանքների, քանի որ ստորացված հրեշները երբեմն վերահսկողությունից դուրս գալու հատկություն ունեն:

Վերջաբանի փոխարեն ուզում եմ միայն մի հարց տալ: Ո՞րն է հաջորդ պետական ինստիտուտը, ավելի շուտ՝ ո՞ր կարևոր կառույցն է հերթագրված հաջորդիվ հեղինակազրկվելու և ապասակրալացվելու համար: Գուցե Պաշտպանության նախարարությո՞ւնը: Դե, պաշտպանության նախարարն էլ բավականին մեծ հեղինակություն ունի, և իմ կասկածները հենց այդ հանգամանքով են պայմանավորված: Եկեք հեղինակզրկենք բանակի հրամանատարներին և այնպես հեղինակզրկենք, որ նույնիսկ զինվորներն այլևս չհարգեն նրանց:

Մենք անցնելու ենք ու գնանք, բայց պետությունը հավերժ է, և խնդիրն այն է, թե ի՞նչ արժեքներն ենք մենք փոխանցելու հաջորդ սերունդներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում