Եկեղեցին հրաժարվել է ամուսնալուծել դերասաններ Եվգենի Պետրոսյանին և Ելենա Ստեպանենկոյին, հայտնում է Kp.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պետրոսյանը խնդրել էր չեղարկել իր և կնոջ եկեղեցական ամուսնությունը:
«Անկախ ամենից, Աստծու առաջ Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսին և կին են: Թեև նրանք բաժանված են դատարանով, միևնույն է ունեն եկեղեցով կնքված ամուսնություն»,- ասել է քահանա Անդրեյ Դորոխինը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչյան դատարանը Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ապահարզանը պաշտոնապես հաստատել է: