«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 68 դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել: Ականատեսի խոսքերով, մի խումբ տղաներ սկզբում բարձր-բարձր զրուցել են, հետո գոռգոռոցները վերածվել են ծեծկռտուքի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հենց դպրոցի մոտ ծեծի է ենթարկվել «Մուրացանի Մուլտիկ» մականունով Արթուրը: Թե ով է եղել Արթուրին ծեծի ենթարկողը, դեռ չի հաջողվել ճշտել: Միայն տեղեկացանք, որ բռնություն գործադրողը նախօրեին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։










































