2013-ին OC Android հիմքի վրա պլանշետները վաճառված սարքավորումների քանակով առաջին անգամ գերազանցել են Apple-ի գաջեթներին: iOS-ի հիման վրա նման դևայսների մասնաբաժինը շուկայում ընկել է մինչև 36 տոկոս, հաղորդում է BFM-ը:
Ըստ վաճառքի առաջին տեղում են Android պլանշետները` մոտ 121 միլիոն սարքավորում և շուկայի 61,9 տոկոսը: iOS սարքավորումների վաճառքը կազմել է 70 միլիոն`շուկայի 36 տոկոսը: Windows-ի հիման վրա պլանշետները զբաղեցնում են շուկայի 2,1 տոկոսը:





































