Friday, 17 07 2026
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է

Մարտի 1-ի գործով լինելու է Նյուրնբերգյան դատավարություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Այսօր գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին առնչվող Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունը: Սա այն հիմնակա՞նն է, որում մեղադրվում են այս պաշտոնյաները:

– Մեղադրական եզրակացության համաձայն՝ ձեր թվարկած նախկին պաշտոնյաները կոնկրետ մեղադրանքով են դատապարտվում, և դատարանում կքննվեն այդ  մեղադրանքի շրջանակներում, եթե այլ հանգամանքներ չլինեն:

– Ուզում եմ հասկանալ՝ սա ի՞նչ ծավալի գործ է:

– Շատ մեծ ծավալի գործ է՝ հաշվի առնելով հատորների քանակը, հարցաքննված մարդկանց թիվը և իրեղեն փաստերն ու իրեղեն ապացույցները, որ կարողացել է ձեռք բերել Փաստահավաք խումբը: Պատկերացնում եմ, որ այս դատական գործընթացը երկար է տևելու, և շատ հարցերի պատասխան ենք գտնելու այդ դատաքննության ընթացքում: Տա Աստված, որ դատավորը, որը վարելու է այս գործը, տիրապետի բոլոր հմտություններին, չեմ կասկածում, որ տիրապետում է: Նրա պատասխանատվությունը շատ մեծ է լինելու:

– Բա՞րդ դատավարություն է սպասվում:

– Շատ: Սա մեզ համար նույնն է, ինչ պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունը. Մարտի 1-ի գործն այդպիսի հնչեղություն ունի: Մարտի 1-ի լիարժեք բացահայտում նշանակում է հասկանալ, թե ինչ որոշումների արդյունքում տեղի ունեցավ Մարտի 1-ը, միայն 10 զոհերի խնդիրը չէ, այս դատավարությունով պարզվելու է, թե ինչ քաղաքական խնդրի լուծմանն էր միտված մարդկանց վրա կրակ բացելը: Մեղադրականում հստակ նշված է, որ սահմանադրական կարգի հետ կապված խնդիր էր լուծվում: Հանրության համար պարզ կդառնա իրականության զգալի մասը:

– Առանց քննությունից խուսափած պաշտոնյաների մասնակցության, ինչպե՞ս եք պատկերացնում այս դատական գործընթացը:

– Խուսափած երկու կարևոր պաշտոնյա կա՝ Միքայել Հարությունյանը և Վահագն Հարությունյանը, կարծում եմ՝ նախաքննական մարմինը ձեռք է բերել անուղղակի այնպիսի ապացույցներ, որոնք հիմնավորում են նրանց որոշումների անօրինական լինելը: Երկուսի մասով էլ պատկերացնում եմ՝ ինչ ծավալի նյութեր կարող են լինել, իհարկե լավ կլինի, որ դատավարության ընթացքում երկու պաշտոնյաներն էլ գիտակցեն, որ իրենք անընդհատ փախած չեն մնալու՝ մեկը բուժման նպատակով, մյուսը՝ անհայտ կորած կարգավիճակով: Պատկան մարմինները շարունակելու են աշխատանքը նրանց Հայաստան տեղափոխելու խնդիրը լուծելու ուղղությամբ:

– Ի դեպ՝ ԱԱԾ պետը օրերս խոստովանեց, որ այս խնդիրը կա:

– Պարոն Վանեցյանը 2018թ., երբ ներկայացնում էր ԱԱԾ կատարած աշխատանքները, վստահեցրեց, որ որևէ խնդիր չկա նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության հարցով, իրավական խնդիրները, բնականաբար, ոչ միայն ԱԱԾ-ի, այլ նաև պետք է պետական այլ կառույցների լիազորություններով լուծվեն՝ ԱԳՆ-ի, դատախազության, ինչպես նաև ՌԴ քաղաքական իշխանության հետ պայմանավորվածությամբ, որովհետև մենք, ըստ էության, գործ ունենք Ռուսաստանի օրենսդրությանն առնչվող խնդիրների հետ, քանի որ Միքայել Հարությունյանը կամ թաքցրել է, որ ինքը ՌԴ քաղաքացի է եղել, կամ երբ որ իրեն պաշտոնի էին նշանակում, չի հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, որովհետև դա մեր օրենսդրության պահանջն է, և նա, ով նրան նախարար է նշանակել, պարտավոր էր այդ խնդիրները լուծելուց հետո միայն հրաման ստորագրել: Ինչևէ, չպետք է սպասել Մ. Հարությունյանը թաքստոցից դուրս կգա, թե ոչ, որովհետև նյութերը բավարար են լիարժեք դատաքննություն իրականացնելու համար: Եվ գուցե սա առաջին հանրային մեծ հնչեղություն ունեցող գործն է, որտեղ քաղաքական ուղղորդումները բացակայելու են: Մենք տեսել ենք, թե Հոկտեմբերի 27-ի դատավարությունում ինչպիսի ուղղորդումներ են եղել, և դատավորի որոշումով, վստահ եմ՝ քաղաքական ճնշմամբ կարևոր վկաների թույլ չեն տվել գալ դատարան և տալ շատ հարցերի պատասխաններ: Այս գործում այդպիսի պատվեր գոյություն չունի, Հայաստանի համար ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ լիարժեք հնարավորություն է տրվել իրավապահ համակարգին՝ գործելու անկաշկանդ, լիարժեք և ոչ միայն իրականացնել կարևոր որոշումներ, այլ նաև այդ ճանապարհին այդ համակարգն էլ կայացման փուլում է լինելու: Դատարանների համար էլ է սա լինելու լուրջ փորձություն, անկասկած, լինելու են ճնշումներ դատավորի վրա, գիշերային չգիտեմ ինչեր, որովհետև նժարին շատ մեծ բան է դրված, բայց նժարի մյուս կողմում դրված է Հայաստանի ինքնիշխանությունը և պատիվը: Նաև մեր երկրի պատվի խնդիրն է ճիշտ դատաքննություն վարելը և արդար որոշում կայացնելը, որպեսզի որևէ մեկի մոտ հանկարծ կասկած չառաջանա:

– Մի նրբություն էլ բաց չթողնենք մեր աչքից. կա նաև միտում Ռուսաստանում ապաստան փնտրելու:

– Չէ, կարծում եմ՝ Ռուսաստանում ապաստան գտնելու լիմիտը սպառված է, և նաև դրանով էր պայմանավորված, որ Միհրան Պողոսյանի հարցում ՌԴ դատարանը արտահանձնման որոշում կայացրեց: Ռուսաստանում Միքայել Հարությունյանի գտնվելը մի քիչ այլ խնդիր է, պետք է հաշվի առնել, որ ոչ միայն նա ՌԴ քաղաքացի է, այլ նաև 90-ականներին, երբ եկավ Հայաստան, դասավանդում էր ԽՍՀՄ զինվորական բարձրագույն կառույցում՝ որպես Գլխավոր շտաբի ակադեմիայի դասախոս:

– Այսինքն՝ սա չի կարելի համարել Ռուսաստանի միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

– Ես համոզված եմ, որ բոլոր փախչողները պետք է հաշվի առնեն, որ Միհրան Պողոսյանի արտահանձնումից հետո շատ ռիսկային է իրենց իրավական խնդիրները լուծել դեպի ՌԴ փախուստի միջոցով: Համոզված եմ, որ Վահագն Հարությունյանն էլ անպայման, եթե մենք ՌԴ օրենսդրության հետ խնդիրներ չունենանք, որովհետև հնարավոր է՝ նա էլ է ՌԴ քաղաքացի դարձել և փորձելու է դրանով լուծել հայաստանյան նախաքննական մարմնից խուսափելու խնդիրը, իսկ եթե քաղաքացի չէ, ապա Ռուսաստանը չի փորձի հարաբերություններ փչացնել Հայաստանի հետ, որովհետև Ռուսաստանը շատ մեծ շահեր ունի այս տարածաշրջանում, մի՛ մոռացեք, որ Ռուսաստանում կարևորում են Հայաստանի նոր իշխանությունների հետ բնականոն զարգացումը, ինչքան էլ որ շատ ուժեր փորձում են խոչընդոտել:

– ՄԻԵԴ-ը հրապարակեց Լ. Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործի վճիռը: Այս վճիռը սպասվող դատավարության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

– Այս վճիռը ևս ամբողջացրեց, որ 2008-ի մարտի 1-ի առավոտյան չի եղել որևէ հիմք ուժ կիրառելու համար… ՄԻԵԴ-ի որոշումը շատ կարևոր է, որովհետև հստակություն է մտնում, որ դեպքերի անօրինական զարգացում տեղի ունեցավ, ուժ կիրառվեց, առնվազն 10 քաղաքացի զոհվեց:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում