Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որն այսօր գտնվում է Աֆղանստանում, ստիպված է եղել հրաժարվել Լաշքարգահ քաղաք այցելությունից: Բանն այն է, որ Գիլմենդ նահանգում, որի կենտրոնն է Լաշքարգահը, սպանվել է բրիտանացի զինվոր: Երկուշաբթի օրը զինվորն անսպասելիորեն անհայտացել էր մարտական հերթապահության ժամանակ, իսկ ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերվել էր հրազենային վնասվածքներով: Այս սպանության համար պատասխանատվությունը ստանձնել էին թալիբները:
Հայտնի է, որ Լաշքարգահ քաղաքն այն քիչ քաղաքներից է, ուր օտարերկրյա զինվորականները պատրաստվում են իշխանությունը փոխանցել աֆղանցիներին: Հենց այս ծրագրերը քննարկելու համար վարչապետ Քեմերոնը ժամանել էր Աֆղանստան:




































