Thursday, 18 06 2026
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Ռոման Գրիգորյանը 16 մլն է շորթել ու սեռական հարաբերություն ունեցել նախկին դասընկերուհու հետ

2012 թ. մայիսին Ռոման Գրիգորյանը  «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով մտերմացել է նախկինում իր հետ նույն դպրոցում սովորած կնոջ հետ և տեղեկանալով, որ վերջինս ամուսնացած է, ապրում է ֆինանսապես ապահովված ընտանիքում՝ նպատակադրվել է այդ ծանոթությունից հնրավորինս մեծ օգուտներ քաղել: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Սկզբի համար Ռ.Գրիգորյանը սոցիալական կայքի և հեռախոսազանգերի միջոցով կնոջը վստահեցրել է, թե սիրում է նրան, ապա որոշ ժամանակ անց նրանից 200 ԱՄՆ դոլար պարտքով գումար խնդրել:  

Շուրջ մեկ շաբաթ անց, նույն պատրվակով Ռ.Գրիգորյանը նախկին դասընկերուհուց ևս 800 ԱՄՆ դոլար է վերցրել: Չբավարարվելով ստացած գումարներով՝ Գրիգորյանը շարունակել է պարբերաբար տեղի ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում սիրո խոստումներ տալ և մեկ շաբաթ անց դարձյալ պարտքով 1.500 ԱՄՆ դոլար գումար է խնդրել:  

Կինն այս անգամ մերժել է և պահանջել վերադարձնել նախկինում պարտք վերցրած 1000 դոլարը:  

Հասկանալով, որ սիրո խոստումներն այլևս ցանկալի արդյունք չեն տալիս՝ Ռ.Գրիգորյանը փոխել է մարտավարությունը և դրամաշորթությունը զուգորդել սպառնալիքով, թե հակառակ դեպքում իրենց ինտիմ կապերի մասին կպատմի վերջինիս ամուսնուն և նրա հարազատներին:  

Կինը ստիպված հերթական անգամ տվել է պահանջվող գումարը: Բայց շուրջ մեկ շաբաթ անց տղամարդը նոր պահանջ է ներկայացրել՝ պահանջելով 500 ԱՄՆ դոլար: Իսկ երբ կինը հայտնել է, թե այլևս գումար չունի և խնդրել է վերադարձնել նախկինում տված գումարները, Ռ.Գրիգորյանը, պարտքը վերադարձնելու պատրվակով նրան խաբեությամբ հրավիրել է հյուրանոցային համալիր, որտեղ նրա հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո դարձյալ սպառնացել է այդ մասին պատմել նրա ընտանիքի անդամներին ու ևս 500 ԱՄՆ դոլար շորթել նրանից:

 

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում