Նոր Զելանդիայի բանակցությունները Մաքսային Միության հետ՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին, դադարեցվել են: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը:
«Հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ չպետք է բացառել դրանց բացասական ազդեցությունը ազատ առևտրի գոտու հաստատման ժամկետների վրա»,- ասել է Քեյը:
Քեյն արդեն կարգադրել է, որպեսզի երկրի առևտրի նախարար Թիմ Գրոսերը լքի Մոսկվան: Վարչապետի խոսքերով՝ Մոսկվան և Վելինգթոնը որոշակի արդյունքի են հասել ազատ առևրի գոտու մասին բանակցություններում, սակայն այժմ նպատակահարմար չէ վարել դրանք:
Ռուսաստանը նախատեսում էր Նոր Զելանդիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել մինչև այս տարեվերջ:










































