Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Ակնի (Աղդամ) շրջանում։ Ադրբեջանական կողմից այն իրականացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Խրիստո Խրիստովը և անձնական օգնական Վիլյամ Պրարոյը։
Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու է ԵԱՀԿ գրասենյակի կոորդինատոր Իմրե Պալատինուսը և դաշտային օգնական Անտալ Խերդիչը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ դիտարկումն անցել է առանց միջադեպերի։









































