Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անվտանգության ծառայության նախկին ղեկավար և երկրի Անվտանգության խորհրդի փոխտնօրեն Անդրեյ Վտյուրինը կաշառք վերցնելու կասկածանքվ ձերբակալվել է ՊԱԿ-ի կողմից՝ գրում է gazeta.ru -ն։
Նշվում է, որ Վտյուրինը ձերբակալվել է անցյալ շաբաթ: Աղբյուրները ավելացրել են, որ նախագահի անվտանգության երաշխավորը ենթադրաբար կալանավորվել է կաշառք վերցնելու համար, սակայն չեն նշել, թե ինչ գումար է եղել: Հայտնի է նաև, որ այս պահին Մինսկի շրջակայքում գտնվող «Դրոզդի-2» էլիտար ավանում Վտյուրինի տունը կնքվել է:








































