Sunday, 21 06 2026
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

«Թաքնված գնում է Քոչարյանի վերակենդանացման հարցը». Գառնիկ Մարգարյանը՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին (տեսանյութ)

«Պետք է վերադառնանք Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներից մեկին՝ նույն Ծառուկյանի հասցեին: Նա հանրահավաքներից մեկում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը բոմժ է դառնալու: Ի՞նչ եղավ, ի՞նչը ստիպեց այսպես կտրուկ փոխվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով մարտի մեկի հանրահավաքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ նման տեսակետ հայտնեց «Հայրենիք և պատիվ» կուսակցության, «Հակակոռուպցիոն» ՀԿ նախագահ Գառնիկ Մարգարյանը:

«Նուրբ քաղաքականությո՞ւն. այստեղ նուրբ քաղաքականություն չէ»,- շարունակեց նա:

Նրա խոսքով՝ երկրում ամեն ինչ մոնոպոլիզացվել է, և այդ մոնոպոլիստներն ընդամենը երկու տասնյակ մարդիկ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրենց բուրգը, առանձին մարզպետներ, նախարարներ:

«Որպես երևանաբնակ ՀՀ քաղաքացի՝ ես դեմ եմ խաղատներին, բայց երբ երկրում չկա աշխատատեղ, ֆաբրիկա, արդյունաբերություն և գյուղատնտեսություն՝ այն բազմաթիվ փոքր խաղատները, որ գործում էին և դասվում մանր կամ միջին ձեռնարկությունների շարքին, փակվում են, և հսկայական խաղատներ են կառուցվում, ու պլանավորում են նորը կառուցել 150 միլիոնով, նշանակում է մոնոպոլիզացիա է գնում, որի հետևանքով տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ՝ այդ փոքր խաղատներում աշխատողները, փողոց են շպրտվում: Սա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը գործող իշխանությունից ոչնչով չի տարբերվում և նրանց կազմում է:

Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը պրոպագանդում, երբ նախկինում տվել է այդպիսի գնահատական: Ես չգիտեմ, թե դրա պատճառը որն է, բայց հայ մարդը դեռ այդքան չի կորցրել հիշողությունը և չի գնա այնպիսի բանի, որ բիրտ օլիգարխներին բերի իշխանության և համեմատի Իվանիշվիլիի հետ:

Որտեղի՞ց այդ գումարները, եթե ոչ՝ ժողովրդի գրպանից: Գագիկ Ծառուկյանը իշխանության մի մաս է: Ի՞նչ է, ուզում են Գագիկ Ծառուկյան և Ռոբերտ Քոչարյա՞ն»,- հարցադրում հնչեցրեց Մարգարյանը:

Մեր այն հարցին՝ ինչո՞ւ, իր գնահատմամբ, մարտի մեկի պատասխանատուների շարքում հանրահավաքի ընթացքում չհնչեց Ռոբերտ Քոչարյանի անունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թաքնված, քողարկված գնում է Ռոբերտ Քոչարյանի վերակենդանացման հարցը: Մարտի մեկին նա էր երկրի նախագահը, նա էր կրակելու հրաման տվել, չմոռանանք «Պապլովոկը» և այլն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում