Thursday, 18 06 2026
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին

Ով է, որ չի վախեցել և տարիներ շարունակ խաբել է Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման վերաբերյալ այն բանից հետո, երբ դատախազությունը հայտարարեց ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերի չվճարման և այդ առումով մոտ 1 միլիոն դոլարի հասնող հարկային պարտավորության մասին: Դատախազությունը հրապարակել էր իր ուսումնասիրության արդյունքը և հայտարարել քրեական գործ հարուցելու մասին: Ի պատասխան՝ ՀԱՕԿ-ի տարածած հայտարարությունը փաստորեն չէր հերքել դատախազությանը: Համենայն դեպս, ՀԱՕԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դիմելու է ճոպանուղու շահագործման ընթացքում իրեն պատճառած վնասը վերականգնելու համար, բոլոր օրինական միջոցներով: Ստացվում է բավականին հետաքրքիր մի պատկեր, համենայն դեպս՝ համադրելով առայժմ եղած հայտարարությունները և դրվագները: Բանն այն է, որ դատախազությունը փաստացի մեղադրում է ՀԱՕԿ-ին հարկեր չվճարելու համար: ՀԱՕԿ-ը 2004 թվականից տնօրինում է ճոպանուղին՝ կառավարության որոշմամբ: Իր հերթին, օլիմպիական կոմիտեն, որը ղեկավարում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ճոպանուղու կառավարումը հանձնել է մասնավոր՝ Լեռնատուր ՍՊԸ-ին, որի հիմնադիրներից է հենց ինքը և 50 տոկոս բաժնետեր:

Գագիկ Ծառուկյանի հանգամանքը գործը դարձնում է առավել հետաքրքիր՝ հատկապես վերջին շրջանում ԲՀԿ շուրջ եղած հայտնի խնդիրների համատեքստում, որոնք կարծես թե Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի «անկեղծության պահն» են հասունացնում: ՀԱՕԿ-ի՝ ապրիլի 29-ին տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ կոմիտեն փաստորեն հայտարարում է Լեռնատուրի նախկին տնօրենի՝ տարիներ շարունակ թույլ տված խաբեության և չարաշահումների մասին, մասնավորապես ՀԱՕԿ-ի հանդեպ: Այլ կերպ ասած, ՀԱՕԿ-ն անուղղակի ընդունում է դատախազության հայտարարությունը, բայց պատասխանատվության սլաքն ուղղում Լեռնատուրի նախկին տնօրենին: Միաժամանակ հայտարարվում է, որ ՀԱՕԿ-ն օրինական միջոցներով վերականգնելու է իրեն պատճառած վնասը: Այլ կերպ ասած՝ Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, ինչ-որ մեկին զգուշացնում է, որ՝ կա՛մ պետք է պատասխանատվությունը ստանձնել և փոխհատուցել պետությանը չվճարած հարկերի ծավալը, որը, ըստ դատախազության, ավելի քան 476 միլիոն դրամ է, կա՛մ կբացահայտվեն ավելի մանրամասներ, որոնք քրեական պատասխանատվությունը կտեղափոխեն հենց Լեռնատուր ընկերության նախկին տնօրենի կամ նրա հետևում կանգնած որևէ ուժի վրա: Եվ այստեղ էական է, թե ո՞վ է եղել Լեռնատուրի մյուս 50 տոկոսի բաժնետերը, ո՞ւմ հետ է ՀԱՕԿ-ը կնքել ճոպանուղու կառավարման պայմանագիրը և փաստացի 50 տոկոս փայ մտել, և այդ ո՞վ է եղել «առյուծի սիրտ կերած» նախկին պաշտոնյան, որ, այսպես ասած, չվախենալով Գագիկ Ծառուկյանի «առյուծների հետ հանդիպումից», եթե խոսենք մի փոքր ժողովրդական տարածված լեզվով, տարիներ շարունակ փաստորեն խաբել է նրան ճոպանուղու շահույթի հարցում և ցույց տվել քիչ եկամուտներ: Կան հիմքեր եզրակացնելու, որ այդպիսի վարքագիծ դրսևորողը չէր կարող լինել պատահական մարդ, առավել ևս՝ պատահական մարդու հետ հազիվ թե ՀԱՕԿ-ը այդպիսի պայմանավորվածության գար՝ 50/50 սկզբունքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում