Ծագումով ուկրաինացի դերասան Արտյոմ Տկաչուկին դանակահարել են Իտալիայի Նեապոլ քաղաքում՝ գրում է La Stampa-ն։
18-ամյա դերասանին են մոտեցել մի խումբ երիտասարդներ և փորձել պարզել, թե որտեղ է նա ապրում, այնուհետև նրանցից մեկը դանակահարել է դերասանին։ Տկաչուկի ընկերոջը ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել։ Այժմ երկուսն էլ հիվանդանոցում են։ Բժիշկների կարծիքով՝ Տկաչուկի առողջության վերականգնման համար երեք շաբաթ է պետք, իսկ ընկերը մի քանի օրից դուրս կգրվի։
Հայտնի է, որ Նեապոլում ակտիվորեն գործում է կամորան՝ մաֆիային համարժեք հանցագործ կառույց։
Նշվումէ, որ Տկաչուկը նկարահանվել է իտալացի կինոռեժիսոր Կլաուդիո Ջովանեզիի հեղինակած ֆիլմում, որը նկարահանվել է Ռոբերտո Սավիանոյի՝ Նեապոլի հանցագործ խմբավորման մասին պատմող համանուն գրքի հիման վրա։








































