Քանի դեռ Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարում է Եվրախորհրդարան իր թեկնածությունն առաջադրելու մասին, արդեն Կատալոնիայի անկախության շարժման ձերբակալված առաջնորդներից հինգը անցել են Իսպանիայի խորհրդարան, հաղորդում է DW-ն:
Այսպիսով, Իսպանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավոր է ընտրվել Կատալոնիայի ղեկավարի նախկին տեղակալ Օրիել Ժունկերասը, որն առաջադրվել է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունից:
Բացի դրանից, խորհրդարան են անցել նաև չորս այլ կատալոնական անջատողականներ՝ Կատալոնիայի արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Ռաուլ Ռոմեվան, Ջորդի Թուրուլը, Ջորդի Սանչեսը և Ջոզեֆ Ռուլը, որոնք առաջադրվել են Կառլես Պուչդեմոնի ղեկավարած «Միասին Կատալոնիայի համար» անջատողական բլոկից:








































