Իրանի բանակի ՌԾՈՒ հրամանատար Հոսեյն Խանզադին ասել է, որ իրանական կողմը ռուսական կողմի հետ պայմանավորվել է համատեղ ռազմական զորավարժություններ անցկացնելու մասին։ Այս մասին հաղորդում է Mehr News-ը։
Խանզադիի խոսքով՝ Իրան-Ռուսաստան զորավարժությունները նախատեսված են 2019-ին։ Դրանք պետք է տեղի ունենան իրանական ջրերում։
«Նավատորմը Իրանի հարավային շրջաններ կուղևորվի այս տարի»,-հստակեցրել է Խանզադին։