Friday, 17 05 2024
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը

Ապրիլի 26-ին Ucom ընկերության և «Creative Armenia» մշակութային հիմնադրամի գործակցությամբ ամփոփվել են «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերի արդյունքները։ Հաղթող Տիգրան Մադոյանն արժանացավ Ucom ընկերության կողմից սահմանված 2000 ԱՄՆ դոլար մրցանակին իր «Հայ միասնության ստվերը» ստեղծագործության համար։

Հանդիպմանը ներկա էին ավելի քան 50 արտիստներ, կինոգործիչներ, վայելչագրության, դիզայնի և լուսանկարչության պրոֆեսիոնալներ։ Ստեղծարար երիտասարդներին իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։

«Ucom-ը հիմնադրման օրվանից աջակցել է որակյալ մեդիա-բովանդակության ստեղծմանն ու զարգացմանը։ Տարիներ շարունակ Ucom-ը լրջագույն ֆինանսական ներդրումներ է արել մասնավորապես հայկական որակյալ հեռուստաբովանդակություն ստեղծելու համար։ Այս քայլով զարկ ենք տվել ոչ միայն հայկական ֆիլմարտադրության զարգացմանը, այլև խթանել ենք որակյալ արտադրանք ստեղծող ռեժիսորների, սցենարիստների, արտիստների աճ։ Նոր սերնդի որակյալ աշխատանք ստեղծող լուսանկարիչներն անմասն չէին կարող լինել այս գործընթացից», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը, որի անդամները` երաժիշտներ, կինոգործիչներ, գրողներ և այլ արվեստագետներ, ծանոթացել են իրենց ակտիվ մասնակցությունն ակնկալող մի շարք ծրագրերի, մրցույթների և կրթաթոշակ ստանալու հնարավորություններին։

«Հպարտ ենք Ucom-ի հետ մեր նորաստեղծ համագործակցության համար», – նշել է «Creative Armenia»-ի տնօրեն Կարին Հովհաննիսյանը ու հավելել. «Մեր հիմնադիր գործընկեր JHM հիմնադրամի, ստրատեգիական գործընկեր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և աշխարհով մեկ մեր մշակութային համակիրների հետ միասին մենք ձևավորում ենք մշակութային կոալիցիա, որը կխթանի հայ ստեղծարար միտքը գալիք սերունդների համար: Ucom-ը միանում է մեզ որպես գործընկեր հաղորդակցության գծով` ապահովելու, որ Հայաստանի ստեղծարար ձայները լսելի դառնան գլոբալ հարթակներում»։

«Creative Armenia»-ի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից սահմանված կրթաթոշակի արժանացած, ինչպես նաև Բրյուսելի Villa Empain ուղևորվող «East-West Residency» ծրագրի հաղթող ճանաչված տաղանդավոր արվեստագետները նույնպես մասնակցել են միջոցառմանը և կիսվել հաջողության իրենց փորձով ու պատմությամբ։

Հավելենք, որ ոչ ֆորմալ այս հանդիպման պաշտոնական հյուրընկալը Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Գալաքսի ընկերությունների խմբի» համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանն էր։ «Գալաքսի» ընկերությունների խումբը ի դեմս խմբի կազմում հանդես եկող ընկերությունների շարունակաբար իրականացնում են սոցիալական նշանակության ծրագրեր՝ աջակցելու ստեղծարար մշակույթի ոլորտը Հայաստանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում