Twitter միկրոբլոգերի ծառայությունը աշխարհի քարտեզի վրա վիզուալացրել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների քննարկումը սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից: Վիզուալիզացման հղումը հրապարակվել է @TwitterData միկրոբլոգում:
Twitter-ի կազմած քարտեզը ներառում է Ուկրաինայում քաղաքական ցույցերի մասին թվիթերը, որոնք օգտատերերն ուղարկել են փետրվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:
Դատելով Twitter-ի վիզուալացումից՝ Ուկրաինայի հետ կապված իրադարձությունների մասին թվիթերը բաժին են ընկել փետրվարի վերջին շաբաթին: Բացի Ուկրաինայից, Մայդանի իրադարձություններն ակտիվորեն քննարկվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում:












































