Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը հաղթել է երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալության տվյալներով՝ քվերաթերթիկների 99․9 տոկոսի մշակումից հետո կուսակցությունը ստանում է խորհդարանում 350 մանդատից 123-ը։
Նշվում է, որ երկրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիայի ժողովրդական կուսակցությունը՝ 66 մանդատ ստանալով։
Առաջատարների եռյակը եզրափակում է կենտրոնաձիգ «Քաղաքացիներ» կուսակցությունը՝ 57 մանդատով։